Ռոբերտ Խաչատրյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մայիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից։

«Ռոբերտ Խաչատրյանը կարևորել է Ղազախստանի հետ բարձր տեխնոլոգիաների ոլորտում ձևավորված համագործակցությունը, ընդգծել այն խորացնելու և նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը։

Բոլատ Իմանբաևը շնորհավորել է Ռոբերտ Խաչատրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշել, որ երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա համագործակցությունը նոր ընթացք է ստացել, ինչում էական դերակատարություն ունի նախարարության աշխատակազմը։

Կողմերը քննարկվել են հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի շրջանակներում բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես՝ միկրոէլեկտրոնիկայի և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Դեսպան Բոլատ Իմանբաևը բարձր է գնահատել նաև «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի անցակցումը, որի շրջանակներում Ղազախստանն արդյունավետ մասնակցություն է ունեցել՝ համագործակցության պայմանագրեր կնքելով մի շարք ընկերությունների հետ։

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը ընդգծել է, որ տեխնոլոգիական ոլորտում երկու երկրների միջև շատ դինամիկ հարաբերություններ են ձևավորվել, որոնք զարգացման և ընդլայնման մեծ պոտենցիալ ունեն»,- ասված է հաղորդագրությունում։