Գործարկվել է «Պաշարների շտեմարան»-ի նոր տարբերակը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը գործարկել է Հայկական կրթական միջավայր պորտալի «Պաշարների շտեմարան»-ի նոր տարբերակը, որն առավել արդիական է, ֆունկցիոնալ և հարմար օգտվողների համար․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից՝ նշելով, որ կայքը հասանելի է https://lib.armedu.am/ հասցեով։

««Պաշարների շտեմարան»-ի «Հաճախ տրվող հարցեր» և «Ուղեցույց» բաժիններում կարելի է գտնել կայքից օգտվելու, գրանցվելու, մուտք գործելու, ինչպես նաև պաշարների տեղադրման գործընթացի վերաբերյալ մատչելի տեղեկություններ՝ այդ թվում պատկերների միջոցով։

«Կայքի քարտեզ» բաժինն օգտատիրոջն օգնում է առավել արագ և հեշտ կողմնորոշվել կայքից օգտվելու ընթացքում։ Կայքում առկա է նաև հետադարձ կապի հնարավորություն։

Շտեմարանի նորացված կայքում արդեն կա գրանցված ավելի քան 180 օգտատեր, տեղադրված է շուրջ 400 կրթական պաշար, որոնք բաց են և հասանելի բոլոր այցելուներին՝ ցանկացած պաշարի էջ ուսումնասիրելու, կցված նյութերը բեռնելու և օգտագործելու, գնահատումներին ու մեկնաբանություններին ծանոթանալու համար։

Սակայն նոր շտեմարանում պաշարներ տեղադրելու, ինչպես նաև առկա պաշարներից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել, եթե անգամ «Պաշարների շտեմարան»-ի նախորդ տարբերակի ակտիվ օգտատեր եք եղել։ Ի դեպ, օգտատերը կարող է նախորդ շտեմարանում տեղադրած պաշարները տեղափոխել նոր կայք։

Նշենք, որ «Պաշարների շտեմարան» կայքի նախորդ տարբերակը և դրանում առկա բոլոր պաշարները շարունակելու են հասանելի լինել, սակայն այն փակ կլինի նոր գրանցումների և պաշարների տեղադրման համար։ Նախորդ 10 տարիների ընթացքում «Պաշարների շտեմարան»-ն ունեցել է 9.592 գրանցված օգտատեր, որոնք կայքում տեղադրել են շուրջ 15 հազար կրթական պաշար»,- ասված է հաղորդագրությունում։