Հայ-էստոնական փոխգործակցությունն ընդլայնվելու միտում ունի

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին:

«Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, Արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժնի պետ Անգելինա Հովհաննիսյանը և Մասնագիտական կրթության և ուսուցման քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ Արմենուհի Պողոսյանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին այցելության և շարունակական համագործակցությանը նպաստելու համար: Ժաննա Ադրեասյանը շեշտել է, որ կրթությունը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, ուստի ոլորտում հաջողությամբ իրականացվում են մի շարք բարեփոխումներ:

«Կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման տեսանկյունից բավականին արդյունավետ է եղել հայկական պատվիրակության այցն Էստոնիայի Հանրապետություն՝ «Էստոնական կրթության լավագույն փորձի փոխանակման ծրագրի» շրջանակում կրթական համակարգի առանձնահատկություններն ու վերջին տարիներին միջազգային տարբեր ստուգատեսներում լավագույն արդյունք ցուցաբերելու փորձառությունն ուսումնասիրելու նպատակով: Շնորհակալ ենք, հայկական պատվիրակության այցելությունը բարձր մակարդակով կազմակերպելու և արդյունավետ իրականացնելու համար»,- նշել է փոխնախարարը և հավելել, որ հայկական կողմը պատրաստակամ է զարգացնել նաև միջբուհական երկխոսությունը, որը կներառի համատեղ կրթական և հետազոտական, ինչպես նաև ուսանողների ու դասախոսների փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունը:

Այդ կապակցությամբ Ժաննա Անդրեասյանը դեսպանին առաջարկել է դիտարկել համագործակցության ծրագրի կամ հուշագրի ստորագրման հնարավորությունը. «Ուրախ կլինենք հյուրընկալել մեր գործընկերներին Հայաստանում՝ հետագա ծրագրերն ու փոխգործակցության ուղղությունները քննարկելու նպատակով»:

Արտակարգ և լիազոր դեսպանը դրական է գնահատել հայ-էստոնական համագործակցության հեռանկարները և նշել, որ առաջիկայում կքննարկի գործընկերների հետ Հայաստան այցելության հարցը:
«Ուրախ եմ, որ հայկական պատվիրակության այցն արդյունավետ է եղել: Վստահ եմ, որ հանդիպումները պետք է շարունակական լինեն: Իմ այցելության հիմնական նպատակն է կամուրջ հանդիսանալ էստոնացի և հայ մասնագետների միջև: Կարծում եմ՝ փոխադարձ այցելությունները լավագույն ճանապարհն են փորձի փոխանակման համար»,- ասել է Ռինա Կալյուրանդին:
Կարևորելով հայ-էստոնական բարեկամական կապերի ամրապնդումը և համագործակցության զարգացումը, փոխնախարարն առաջարկել է խորացնել մշակույթի և ստեղծագործական ոլորտում գործող փոխհամագործակցությունը:

«Այդ նպատակով կարելի է դիտարկել նաև Էստոնիայում կազմակերպվող միջազգային մշակութային միջոցառումներին ՀՀ մշակութային գործիչների և խմբերի մասնակցության հնարավորությունը: Միաժամանակ Հայաստանում կազմակերպվող մշակութային միջոցառումներին պատրաստ ենք հյուրընկալել Էստոնիայի մշակութային գործիչներին»,- ամփոփել է նախարարի տեղակալը»,- ասված է հաղորդագրությունում։