Վարչապետն ընդունել է Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին

Լուրեր

28.06.2026 | 23:14
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
28.06.2026 | 22:27
Արման Թաթոյանի հրապարակած 2 ձայնագրությունների մասով վարույթ կա, մեղադրյալ չկա․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 21:45
Քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելքի հնարավորությունը․ Պուտին
28.06.2026 | 21:32
Փոխադարձ վիրավորանքներ՝ ՍԴ-ում․ «Դերասանական ձիրք չունեմ», «Ձեր մոտ կեղծարարական էլ ա ստացվում»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 20:50
Ցավով տեղեկացա բժիշկ Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Ավանեսյան
28.06.2026 | 20:00
«Կյանքս կտամ», քարսիթ՝ ոչ. ինչու են ճանապարհին երեխաներ մահանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 19:46
Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ ռեկորդ՝ 149 տարվա դիտարկումների ընթացքում․ Լևոն Ազիզյան
28.06.2026 | 19:30
Ռուսաստանն ունի բավարար ուժ, միջոցներ և քաղաքական կամք, և դրանում ոչ ոք չպետք է կասկածի․ Պուտինը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական համագումարում
28.06.2026 | 18:55
Վթարված մեքենայում հայտնաբերվել է նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
28.06.2026 | 18:42
Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել
28.06.2026 | 18:20
Ձայնագրություններում ՀՀ քաղաքացիների հասցեին այնպիսի վիրավորանքներ կան, որ եթե այլ նպատակ հետապնդվեր, դրանք կհրապարակվեին․ ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 18:02
Չկա որևէ ուժ, որը վիճարկած լինի հրապարակված տեսագրությունները․ ՀԿԿ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:35
Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալվածի մահվան գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:16
Անվավեր քվեաթերթիկները ևս ընտրողի կամքն են․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 16:37
Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներն իրականացվել են անխափան և բնականոն ընթացքով. ՊԵԿ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներին՝ Պատգամավորների պալատի անդամներ Ջուլիո Չենտեմերոյին, Անդրեա Կասուին և Ալվիսե Մանիերոյին, Սենատի անդամ Ալբերտո Աիրոլային. տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

«Վարչապետն ընդգծել է հայ-իտալական բարեկամական հարաբերությունների կարևորությունը և ջերմությամբ հիշել իր՝ Իտալիա կատարած այցը, որի ընթացքում վերահաստատվեց Իտալիայի աջակցությունը ՀՀ ժողովրդավարությանը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել բարեկամական խմբերի գործունեությունը և միջխորհրդարանական գործակցությունը, որոնք լրացնում են երկու երկրների կառավարությունների ջանքերը: Վարչապետը երախտագիտություն է հայտնել 2019թ. ապրիլին Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար:

Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ջուլիո Չենտեմերոն նշել է, որ Իտալիայում ևս ջերմությամբ են հիշում վարչապետ Փաշինյանի այցը և դրա շրջանակում կայացած միջոցառումները: Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը և ներկայացնելով պատվիրակության անդամներին՝ նա նշել է, որ դրանում ընդգրկված են թե՛ իշխող, թե՛ ընդդիմադիր պատգամավորներ, ինչը ցույց է տալիս ողջ Իտալիայի ժողովրդի գնահատանքը հայ ժողովրդին: Ջուլիո Չենտեմերոն կիսվել է մեր երկրում ունեցած հանդիպումների արդյունքներով, խոսել տեխնոլոգիական ոլորտում ՀՀ հաջողությունների, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասին և նշել, որ Իտալիայի համար հետաքրքրական է ՏՏ ոլորտի զարգացման հայկական մոդելը:

Վարչապետը նշել է, որ ՏՏ-ն Հայաստանում դինամիկ զարգացող բնագավառներից է, և ընդհանրապես կրթությունը մեր զարգացման ռազմավարական ուղղություններից է, ինչից ելնելով՝ կառավարությունը խորքային բարեփոխումներ է նախաձեռնել կրթության, գիտության ոլորտում: Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել ռեֆորմի վերաբերյալ և առաջարկել փոխանակվել փորձով, տեղեկատվությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանում խաղաղության ապահովման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերին: Մտքեր են փոխանակվել հետպատերազմական իրավիճակի, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի, Արցախում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման շուրջ: Վարչապետը կարևորել է Իտալիայի խորհրդարանի կողմից 2022թ. մարտին հայ ռազմագերիների վերադարձի անհրաժեշտությունն ամրագրող բանաձևի ընդունումը և 2020թ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ Իտալիայի խորհրդարանականների կողմից արված հայտարարությունները:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջարկած սկզբունքների հիման վրա, և Հայաստանը տարածաշրջանային խաղաղության օրակարգի կողմնակից է, ինչը, սակայն, չի կարող միակողմանի լինել: Հայաստանի վարչապետը կարևորել է եվրոպական գործընկերների, այդ թվում՝ Իտալիայի օժանդակությունն այս գործընթացին և սադրանքների դատապարտումը նրանց կողմից: Վարչապետը նաև անդրադարձել է Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացին:

Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին՝ դժվարին մարտահրավերների հաղթահարման և ժողովրդավարության հզորացման գործում: Նրանք նշել են, որ հաստատակամորեն կշարունակեն իրենց գործունեությունը ոչ միայն Իտալիա-Հայաստան, այլ նաև Եվրամիություն-Հայաստան կապերի սերտացման ուղղությամբ և կլինեն բարեկամ հայ ժողովրդի կողքին»,- ասված է հաղորդագրությունում։