Ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու մասին հրապարակումների հիման վրա ՀՔԱՎ-ը այսօր 2 հաղորդում է ներկայացրել

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այսօր՝ 2022 թ․ մայիսի 19-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել մայիսի 18-ին www.aravot.am լրատվական կայքում հրապարկված «Ոստիկանության բաժանմունքում անչափահասներին ծեծի ենթարկած ոստիկանները ո՞նց են իրենց երեխաների աչքերին նայելու» նյութի հիման վրա․ գրում է ՀՔԱՎ-ը։

«Ինչպես նաև առանձին հաղորդում է ներկայացրել հետևյալ հրապարակումների հիման վրա․ «Ինչպես են ոստիկանները Նոր Նորքի բաժնում բռնի ուժ կիրառում երիտասարդների նկատմամբ», «Բերման ենթարկելիս ոստիկաններն ուսիս ոսկորը կոտրել են, հարվածել», «Ոստիկանության շենքում իմ հանդեպ կիրառվել է ճնշում, ագրեսիա, բռնի ուժ, արա-ով լեքսիկոն և սպառնալիքներ». Վազգեն Սաղաթելյան։

ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրած հանցագործության մասին հաղորդումներով ՀՔԱՎ-ը պահանջել է միջոցներ ձեռնարկել ներկայացված հրապարակումներով արձանագրված դեպքերի շուրջ համապատասխան քննություն կատարելու, հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում՝ քրեական գործ հարուցելու, պատասխանատու ոստիկաններին հայտնաբերելու և համապատասխան պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Ցուցարարներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին բռնության ենթարկելու այլ դեպքերի վերաբերյալ ՀՔԱՎ-ը հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել նաև մայիսի 2-ին և 5-ին։

Հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել նաև Գյումրիում տարեց մարդկանց ծեծելու մասին հրապարակման հիման վրա»,- ասված է ՀՔԱՎ-ի հրապարակման մեջ։