Ֆինլանդիան և Շվեդիան չեն ցանկանում միջուկային սպառազինություն և ՆԱՏՕ-ի բազաներ տեղակայել իրենց տարածքներում

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Ֆինլանդիան չի ցանկանում, որ ՆԱՏՕ-ն իր տարածքում միջուկային զենք կամ ռազմակայաններ տեղակայի, նույնիսկ եթե միանա դաշինքին։ Այս մասին իտալական Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցում ասել է վարչապետ Սաննա Մարինը, փոխանցում է VOA-ն։

Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական հայտ են ներկայացրել չորեքշաբթի: Մարինը Corriere della Sera-ին ասել է, որ միջուկային զենքի տեղակայման կամ Ֆինլանդիայում ՆԱՏՕ-ի բազաների բացման հարցը չի մտնում Հելսինկիի՝ արևմտյան ռազմական դաշինքին միանալու բանակցությունների մեջ։

«Չեմ կարծում, որ Ֆինլանդիայում շահագրգռվածություն կա միջուկային զենք տեղակայելու կամ ՆԱՏՕ-ի բազաներ բացելու հարցում»,- ասել է նա:

Ֆինլանդիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել նաև հարևան Շվեդիան, որի վարչապետ Մագդալենա Անդերսոնը նույնպես ասել է, որ իր երկիրը չի ցանկանում ՆԱՏՕ-ի մշտական բազաներ կամ միջուկային զենք ունենալ իր տարածքում։

Սպասվում է, որ հինգշաբթի Վաշինգտոնում Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն և Շվեդիայի վարչապետ Անդերսոնը կհանդիպեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։

Տաթև Ֆռանգյան