Ընդդիմադիրների մեջ կան ապօրինի ծագման գույքի բռնագանձման օրենքով անցնող մարդիկ․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ընդդիմադիրների շարքում կան անձինք, որոնց նկատմամբ ապօրինի գույքի բռնագանձման վարույթ է իրականացվում։ Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին, թե օրեր շարունակ բողոքի ակցիաներ իրականացնող ընդդիմադիր գործընկերների շարքում կա՞ն մարդիկ, որոնց նկատմամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ է իրականացվում։

«Այո, կան, բայց մի բան էի ուզում նշել, որ իրավական պետության կառուցման ճանապարհին կան միջազգայնորեն ընդունված իրավական գործիքներ, որոնք այսպես թե այնպես պետք է զարգացած պետությունները ունենան, և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենսդրությունը հենց այդ կարևորագույն գործիքներից մեկն է։ Կարծում եմ, որ ոչ մի դեպքում մենք՝ որպես իրավական պետության ներկայացուցիչներ այս գաղափարներից, իհարկե, հրաժարվել չենք կարող»,- ասաց Գալյանը։

Ըստ Գալյանի՝ Ազգային ժողովում ներկայացված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում մի շարք փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին նախագիծը հենց միտված է այդ ինստիտուտի առավել արդյունավետ կիրառմանը Հայաստանի Հանրապետությունում՝ ցանկացած ժամանակում։

Մանրամասները՝ տեսանյութում։