Թուրքիան և ՄԱԿ-ը մարդասիրական միջանցքներ են կազմակերպում հացահատիկով ուկրաինական նավերի համար

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Թուրքիայի իշխանություններն աշխատում են ՄԱԿ-ի հետ՝ հացահատիկով բեռնված ուկրաինական նավերի անվտանգ անցման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պարենային անվտանգությանը նվիրված համաժողովի ժամանակ, որը տեղի է ունեցել մայիսի 18-ին ԱՄՆ-ում, գրում է korrespondent-ը։

«Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ջանքերին՝ ստեղծելու մարդասիրական միջանցքներ՝ պարենային անվտանգությունն ապահովելու համար: ՄԱԿ-ի հետ միասին մենք աշխատում ենք հացահատիկով բեռնված ուկրաինական նավերի անվտանգ անցումն ապահովելու ուղղությամբ»,- ասել է նա։

Թուրք նախարարը նաև ասել է, որ համաժողովի մասնակիցները պայմանավորվել են պարենային ճգնաժամի շուրջ միջերկրածովյան երկխոսությունը սկսել նախարարների մակարդակով։ Խմբում համանախագահելու է Թուրքիան։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն առաջարկել է թուլացնել Ռուսաստանից և Բելառուսից կալիումային պարարտանյութերի արտահանման սահմանափակումները՝ ուկրաինական նավահանգիստներն ապաշրջափակելու դիմաց։

Մոսկվան հաստատել է, որ համապատասխան բանակցությունները շարունակվում են։

Տաթև Ֆռանգյան