Զախարովան՝ Մոսկվայի «խորհրդատվական աջակցությամբ» հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման մասին

Լուրեր

27.04.2024 | 17:41
Երևանում առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի +33 աստիճանի
27.04.2024 | 17:12
Հայաստանի երեք մարզերում իրականացվել է գարնանային ծառատունկ
27.04.2024 | 16:43
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
27.04.2024 | 16:26
Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և Կոտայքի մարզում 24 ժամ ջուր չի լինի
27.04.2024 | 15:55
Շիրակի մարզի համայնքների բնակիչների ապրուստի կարևոր միջոց շարունակում է մնալ անասնապահությունը․ մարզում համաժողով է անցկացվել
27.04.2024 | 15:49
Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ
27.04.2024 | 15:35
Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո Իջևանի ԲԿ են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ
27.04.2024 | 15:30
Մենք հանդես ենք գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին. Պեսկով
27.04.2024 | 15:07
Ամեն գիշեր Երևանի փողոցների մաքրման աշխատանքներ են իրականացվում․ քաղաքապետարան
27.04.2024 | 14:46
Էմմա Պողոսովան չի կարողացել նվաճել Փարիզ-2024-ի ուղեգիր
27.04.2024 | 14:23
Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին
27.04.2024 | 14:05
Մենք կանգնած ենք հայրենիք և պետություն հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 13:50
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. Երևանում շանսոնյեին նվիրված ցուցահանդես բացվեց
27.04.2024 | 13:46
Սյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 13:45
Բարեղամ Հարությունյանը և Նարեկ Մանասյանը կպայքարեն ԵԱ-ի եզրափակիչում
Բոլորը

Ռուսական կողմը բարձր է գնահատում եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը և ակնկալում է, որ մոտ ապագայում հնարավոր կլինի գործնական աշխատանք սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ուղղությամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք հետևողականորեն կողմ ենք հանդես գալիս Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և դրա հետագա սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը։ Աշխատանքի մեկնարկին զուգահեռ, ինչպես ամրագրված է 2021 թվականի նոյեմբերի 26-ի Սոչիի գագաթնաժողովին հաջորդած ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ, պետք է քայլեր ձեռնարկվեն երկու երկրների սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ»,- ասել է նա։

Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունն «ունի հետխորհրդային տարածքում սահմանային վեճերի լուծման ոլորտում եզակի փորձագիտական ներուժ»։

«Մենք ուրախ կլինենք մեր լավագույն փորձը կիսել մեր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ հանձնաժողովի գործունեության շրջանակում»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Նա անդրադարձել է նաև Սոթքի հանքավայրի ուղղությամբ օրեր առաջ ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտմանը՝ նշելով, որ ցանկացած տեսակի սահմանային միջադեպերը կանխելու համար պահանջվում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի աշխատանքների շուտափույթ մեկնարկը։

Տաթև Ֆռանգյան