ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Իտալիայից ժամանած խորհրդարանական պատվիրակությանը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միջխորհրդարանական միությունում երկկողմ՝ Իտալիա-Հայաստան հարաբերությունների բաժնի ղեկավար Ջուլիո Չենտեմերոյի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Ողջունելով հյուրերին Հայաստանում՝ նախարարի տեղակալը երախտագիտություն հայտնեց Հայաստանի և Իտալիայի միջև 30-ամյա հարաբերությունների զարգացման գործում նրանց ներդրման համար:

Կողմերը գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև հաստատված խորհրդարանական երկխոսության առկա մակարդակի առնչությամբ: Կարևորելով միջպետական հարաբերությունների զարգացման գործում օրենսդիրների դերակատարությունը, զրուցակիցներն ընդգծեցին Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների հետագա խորացման և ամրապնդման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ: Հայկական կողմը ներկայացրեց տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը՝ խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների վերաբերյալ։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորեց խորհրդարանականների մակարդակով աջակցության վերահաստատումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող միակ ձևաչափին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ինչպես նաև՝ 44-օրյա պատերազմի արդյունքում առաջացած հումանիտար հետևանքների վերացմանն ուղղված ջանքերին»,- ասված է հաղորդագրությունում։