Թուրքիան արգելափակել է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու շուրջ բանակցությունների մեկնարկը․ ԶԼՄ-ներ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան արգելափակել է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով բանակցությունների մեկնարկը։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը՝ վկայակոչելով կազմակերպությունում իր աղբյուրներին, գրում է ՏԱՍՍ-ը։

Աղբյուրների տվյալներով՝ ՆԱՏՕ-ում այսօր նախատեսված է եղել քննարկել Ֆինլանդիայի և Շվեդիայի դեսպանների կողմից ներկայացված դիմումները՝ ՆԱՏՕ-ին իրենց պետությունների միանալու համար, ինչը կնշանակեր կազմակերպությանն անդամակցելու գործընթացի մեկնարկ, սակայն Անկարայի դիրքորոշման պատճառով բանակցությունները չեն մեկնարկել։ Լրատվամիջոցը գրում է, որ թուրքական կողմը հստակ հասկացրել է, որ ներկայում չի կարող հավանություն տալ դրանց մեկնարկին։

Հավելենք, որ ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի և Շվեդիայի դեսպաններ Կլաուս Կորհոնենը և Աքսել Վերնհոֆն այսօր պաշտոնապես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին են ներկայացրել իրենց երկրների՝ դաշինքին միանալու դիմումները։

Միաժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ևս մեկ անգամ հայտարարել է, որ Անկարան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը։

Էմմա Չոբանյան