Չավուշօղլուն Նյու Յորքում հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է լուծել ԱՄՆ-ի հետ առկա խնդիրները

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Թուրքիան ցանկանում է լուծել ԱՄՆ-ի հետ խնդիրները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Նյու Յորքում Turkevi (Թուրքական տուն) կենտրոնում, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Նա հիշեցրել է անցյալ տարի Հռոմում կայացած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։

«Մենք ռազմավարական մեխանիզմ ենք գործարկել պարոն Բայդենի առաջարկով։ Աշխարհում առկա ճգնաժամերի շրջանակում մենք ԱՄՆ-ի հետ կքննարկենք, թե ո՞ր ոլորտներում կարող ենք զարգացնել մեր հարաբերությունները՝ որպես այս մեխանիզմի մաս։ Հուսով եմ՝այս մեխանիզմի շրջանակում մենք կարող ենք լուծել կամ նվազեցնել խնդիրներն ու բարելավել մեր համագործակցությունը՝ աշխատելով արդյունքի վրա հիմնված մոտեցմամբ»,- ասել է Չավուշօղլուն։

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ գործարկվեց ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական մեխանիզմը։

Ի դեպ՝ Չավուշօղլուն ԱՄՆ այցի ընթացքում առանձին հանդիպում է ունենալու պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Էմմա Չոբանյան