«Պաշտոնատար անձ» հասկացությունը կընդլայնվի․ փոփոխություններ՝ ապօրինի ծագման գույքի օրենքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց  կառավարության ներկայացրած՝  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին: Այն հանձնաժողովի նիստում ներկայացրեց  ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը:

Նախագծով նախ առաջարկվում է ընդլայնել օրենքում գործածվող «պաշտոնատար անձ» հասկացությունը, և բացի հանրային պաշտոն զբաղեցնող անձանցից այդ հասկացության շրջանակում ներառել նաև այն անձանց, որոնք ունեն հայտարարագիր ներկայացնելու պարտականություն՝ Հանրային ծառայության մասին օրենքի իմաստով:

«Առաջարկում ենք նախատեսել վարույթ իրականացնող մարմնի լիազորությունը՝ սեփական նախաձեռնությամբ սկսելու ուսումնասիրություն, բայց միայն այն դեպքում, երբ արդեն իսկ վարույթում գտնվող ուսումնասիրությամբ ի հայտ են գալիս կասկածներ, որ պաշտոնատար անձին կամ նրան փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք»,-ասաց Գալյանը:

Ըստ նրա՝ շուրջ 2 տարվա ընթացքում իրականացված ուսումնասիրություններով պայմանավորված ակնհայտ է դարձել, որ որոշ ուսումնասիրություններ իրենց բարդությամբ այնպիսին են, որ դրանք 2 տարում ավարտելը ողջամիտ չէ: «Ընդ որում, ողջամիտ չլինելը պայմանավորված է  մի շարք օբյեկտիվ հանգամանքներով՝ տեղեկատվություն հավաքելու հետ կապված, փորձաքննությունների նշանակման, անցկացման հետ կապված օբյեկտիվ խնդիրներով: Ուստի այս խնդիրների հաղթահարման համար առաջարկում ենք, որ ուսումնասիրության ժամկետը 2 տարվա փոխարեն տևի 3 տարի, և այս փոփոխությունը տարածվի սկսված և չավարտված ուսումնասիրությունների վրա»,- ասաց Գալյանը:

Նախագծով առաջարկվում են մի շարք այլ փոփոխություններ ևս: Ըստ Գալյանի՝ նախատեսվող կարգավորումներից որոշները կնպաստեն, որ ուսումնասիրություններն առավել արդյունավետ և համապարփակ իրականացվեն:

Մանրամասները՝ տեսանյութում։