Գյումրիում կկառուցվի «Դիստրիկտ» էկո թաղամաս՝ տաղանդավոր մարդկանց համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Այսօր Գյումրի այցելած ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոսեց ներդրումային ծրագրերի մասին՝ առանձնացնելով «Դիստրիկտ» էկո թաղամասի կառուցումը, որի ներդրողը Նյու Յորքից ժամանած Թոդ Ֆաբաքերն է։ Ըստ նախարարի՝ Կառավարությունը պատրաստվում է ներդրումային ծրագիրը հաստատելու որոշում կայացնել։

«Այս նախագիծը 1-1,5 տարի է՝ հայտարարվել է, ծրագիրը ներկայացվել է տարբեր միջավայրերում, տարբեր ներդրումային համաժողովներում, այդ թվում՝ «Դուբայ 2020 էքսպո»-ի ժամանակ ենք խոսել դրա մասին։ Կառավարությունը շատ տրամադրված է լինելու այդ ծրագրի իրականացման հարցում, որովհետև մենք տեսնում ենք որակյալ ներդրողներ, այսինքն՝ մարդիկ, որոնք արդեն մեծ բիզնես են անում Գյումրիում, և կարելի է ասել՝ Գյումրիից ծառայությունների արտահանում են անում Չինաստան, ինչպես նաև տեսնում ենք Գյումրին որպես տեխնոլոգիական կենտրոն զարգացնելու հնարավորություն։ Իսկ տեխնոլոգիական կենտրոն զարգացնելու միջավայրի մեջ շատ կարևոր է, որպեսզի տաղանդավոր մարդիկ արարեն ու աշխատեն Գյումրիում, ունենան լավ միջավայր, որտեղ պետք է ապրեն»,- ասաց նախարարը։

Նշենք, որ այս թաղամասի կառուցման համար, Գյումրու ավագանու որոշմամբ, տարածք է տրամադրվել քաղաքի ծայրամասային թաղամասերից մեկում՝ «Ուռի Գունդ» նախկին զորամասի տարածքը։ Էկո թաղամասն ունենալու է թե՛ բնակելի, թե՛  հասարակական նշանակության կառույցներ, ինչպես նաև արտադրություն, բիզնես և գյուղատնտեսություն։

Հավելենք, որ Հայաստանում առաջին անգամ է «կանաչ քաղաքի» ծրագիր իրականացվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արմիկ Մովսիսյան