Շատ կարևոր է, որ բոլոր կողմերը դատապարտեն բռնության ցանկացած ձև, որը բխում է 2 կողմից էլ․ ԵՄ դեսպանը պատասխանել է Թագուհի Թովմասյանի նամակին

Լուրեր

04.05.2024 | 17:18
ՈՒԵՖԱ-ն հաստատել է մրցաշարի մասնակից թիմերի հայտացուցակներն ընդլայնելու տարբերակը. Եվրո-2024
04.05.2024 | 16:49
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ
04.05.2024 | 16:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
04.05.2024 | 16:18
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
04.05.2024 | 16:12
Բագրատ Սրբազանը Տավուշից երթով կգա Երևան
04.05.2024 | 16:07
«Հուսով եմ՝ մեր երաժշտությամբ հանդիսատեսին ապագայի հանդեպ հույս փոխանցեցինք»․ տեղի ունեցավ «Էթնո ջազ» խորագրով համերգը
04.05.2024 | 15:48
Կարո՞ղ է պարզվի՝ մեր պատմությունը կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.05.2024 | 15:27
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
04.05.2024 | 15:05
Խելացի տներ, որոնք հարմարվում են ձեզ, ո՛չ հակառակը
04.05.2024 | 14:40
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
04.05.2024 | 14:15
Տեղատարափ անձրևի հետևանքով 15 րոպեում 2111 ահազանգ է ստացվել 267 դեպքի վերաբերյալ․ ՆԳՆ ՓԾ-ն մանրամասներ է հայտնում
04.05.2024 | 13:39
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
04.05.2024 | 13:22
Մեսսին ճանաչվել է MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ
04.05.2024 | 13:07
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթները
04.05.2024 | 12:56
Արտասովոր ամպրոպ՝ Երևանում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը պատասխանում է Հայաստանում ձևավորված իրավիճակի վերաբերյալ իմ գրություններին․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

Նամակը՝ ստորև․

«Խաղաղ ակցիայի միջոցով իրենց բողոքի ձայնը բարձրացրած քաղաքացիների նկատմամբ ուժայինների կողմից գործադրվող բռնությունները շարունակական բնույթ են կրում այսօրվա Հայաստանում: Ոստիկանը իրեն թույլ է տալիս ցուցարարի վրա թքել, պատգամավորներին քաշքշել: Ցավոք ունենք նաև ակնհայտ քաղաքական հետապնդումներ, ընդդիմադիրների բնակարանի խուզարկություններ, անհիմն կալանավորման դեպքեր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հորդորում է ցուցարարներին ներգրավել եռամսյա հավաքներին։ Հասել ենք այնպիսի վիճակի, որ ակցիային մասնակցելու և սոցիալական կայքերում տեսանյութեր կիսելու համար ՀՀ քաղաքացիներին ազատում են աշխատանքից:

Փաստերով հիմնավորելով վերոնշյալ դեպքերը՝ հերթական գրություններն էի ուղարկել իմ միջազգային գործընկերներին, Հայաստանում հավատարմագրված դեսպաններին և խնդրել համապատասխան դատապարտող արձագանք:

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը պատասխանել է իմ գրություններին՝ նշելով, որ բարձրացված հարցերը քննարկել է ՀՀ արդարադատության նախարարի հետ, ով տեղեկացրել է, որ որոշ գործեր արդեն քննվում են: Դեսպան Վիկտորինը շեշտում է, որ իրավապահ մարմիններն ու ոստիկանությունը պետք է ձեռնպահ մնան անհամաչափ ուժի կիրառումից: Կարևոր է, որ մարդիկ կարողանան ազատ արտահայտել իրենց կարծիքը, իսկ լրատվամիջոցներն ազատ կատարեն իրենց մասնագիտական պարտականությունները: Շատ կարևոր է նաև, որ բոլոր կողմերը դատապարտեն բռնության ցանկացած ձև, որը բխում է 2 կողմից էլ:

Մասնավոր դեպքերի առթիվ դեսպան Վիկտորինը գնահատականներ չի տվել՝ նշելով, որ դա իրավապահների և դատարանների խնդիրն է: Քաղաքացիների և պետական ծառայողների պարտավորությունն է պահպանել ՀՀ օրենքները և Սահմանադրությունը, որոնք պաշտպանում են մարդկանց իրավունքները, ինչպես նաև պարզաբանում նրանց պարտականությունները։ Իր գրության մեջ դեսպան Վիկտորինը արձանագրում է, որ իրեն տեղեկացրել են նաև Գյումրիում տեղի ունեցած միջադեպի մասին, որտեղ, չնայած ընդդիմության առաջնորդների խաղաղ ակցիա իրականացնելու կոչերին, տեղեկություններ շրջանառվեցին երիտասարդ ընդդիմադիր ցուցարարների կողմից 74-84 տարեկան չորս տղամարդկանց նկատմամբ բռնության մասին։ Դեսպանը ցուցարարներին կոչ է անում զերծ մնալ վիրավորանքներից և սադրանքներից:

«ԵՄ պատվիրակությունը մշտական կապի մեջ է ՄԻՊ գրասենյակի հետ, և հավաստիացնում եմ Ձեզ, որ մենք շարունակելու ենք հետևել բոլոր իրադարձություններին», – եզրափակում է պատասխան գրությունը դեսպանը»։