Տեղական ընտրություններում Շոլցի կուսակցության պարտությունը լրատվամիջոցները կապել են Ուկրաինայի հետ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կանցլեր Օլաֆ Շոլցի գլխավորած Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ՍԴԿ) պարտվել է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային երկրամասի ընտրություններում՝ ցույց տալով երբևէ վատթարագույն արդյունքը, մասամբ Ուկրաինայի հարցում իր քաղաքականության պատճառով։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Die Welt պարբերականը։

Սեպտեմբերին դաշնային ընտրություններում հաղթելուց հետո կանցլեր Օլաֆ Շոլցի կողմից հռչակված «Սոցիալ-դեմոկրատական տասնամյակը» կրճատվել է մինչև մի քանի ամիս։ Հարցման տվյալները ցույց են տվել, որ ամենախիտ բնակեցված դաշնային նահանգում ընտրողների քվեարկության վրա առաջին հերթին ազդել են ներքաղաքական խնդիրները:

«Դեր է խաղում նաև Ուկրաինայի հարցում քաղաքականությունը»,- ընդգծում է պարբերականը։

Այսպիսով, Infratest dimap ինստիտուտի կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ շրջանի բնակիչների միայն 46%-ն է ճիշտ համարել Շոլցի վարած քաղաքականությունն Ուկրաինայի հարցում։

Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում կայացած տարածաշրջանային խորհրդարանի ընտրությունների արդյունքներով Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (ՔԴՄ) հաղթել է ձայների 35,7%-ով՝ բարելավելով իր ցուցանիշը 2,7%-ով։ Սոցիալ-դեմոկրատները հավաքել են ձայների 26,7 տոկոսը՝ նախորդ ընտրությունների համեմատ կորցնելով 4,5 տոկոս քվե։ Երրորդ տեղում Կանաչներն են, որոնք կարողացել են ստանալ ընտրողների 18,2%-ի աջակցությունը, իսկ կուսակցությունը բարելավե է իր արդյունքը 11,8%-ով։

Տաթև Ֆռանգյան