Տեղի է ունեցել ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նիստ

Լուրեր

20.11.2026 | 09:30
Ամփոփիչ մրցաշար. Առաջին ռակետը 100 տոկոսանոց արդյունքով է դուրս եկել կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
Բոլորը

Մայիսի 16-ին տեղի է ունեցել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) ամենամյա տնօրենների խորհրդի նիստ․ տեղեկացնում են ԱՆԻՖ-ից։

«ԱՆԻՖ-ի տնօրինությունը Տնօրենների խորհրդին է ներկայացրել հաշվետու ժամանակահատվածում մեկնարկած ԱՆԻՖ-ի ներդրումային նոր ծրագրերը, գործող ծրագրերի իրականացման ընթացքը։ Տնօրենների խորհրդին են ներկայացվել նաև նախապատրաստական փուլում գտնվող մի քանի նոր ծրագրերի մանրամասները, որոնց մասին կհայտարարվի առաջիկայում։

ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի կազմում ընդգրկված են միջազգային ասպարեզում տարբեր ոլորտներում բարձր հեղինակություն վայելող անկախ անդամներ, որոնց ներկայությունն ապահովում է նաև ԱՆԻՖ-ի գործունեության համակողմանի և անաչառ գնահատումը, ծրագրերի թափանցիկությունը և արդյունավետության օբյեկտիվ գնահատումը։

Առաջիկա օրերին ԱՆԻՖ-ը հանրությանը կներկայացնի կազմակերպության համապարփակ հաշվետվությունը և կամփոփի 2019-2021թթ. գործունեության արդյունքները»,- ասված է հաղորդագրությունում։