Փաշինյանը քննադատել է ՀԱՊԿ վարքը․ ՀՀ ԶՈւ-ն զորավարժություն կանցկացնի Քոչունցի ղեկավարությամբ․ Լուրեր

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նիստի ժամանակ հայտարարել է, որ 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ և պատերազմից հետո ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքն այնքան էլ չի գոհացրել Հայաստանին և հայ ժողովրդին։ Փաշինյանն ասել է, որ նախորդ տարվա այս օրերին էլ, երբ Ադրբեջանի զորքերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք, Երևանը դիմեց ՀԱՊԿ-ին, սակայն կազմակերպությունը չարձագանքեց այնպես, ինչպես ակնկալում էր Հայաստանը։
  • Փաշինյանը խոսել է նաև ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումների մասին ու նշել է, որ այդ զենքն ի վերջո օգտագործվում էր Հայաստանի և հայ ժողովրդի դեմ, և դա նույնպես խնդիր է։
  • ՀԱՊԿ ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել, որի համաձայն՝ իրենք կարևոր են համարում մայրցամաքում լարվածության թուլացումը, հաստատում են ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն հաստատելու իրենց պատրաստակամությունը։
  • Մայիսի 17-ից 21-ը Հայաստանի զինված ուժերում անցկացվելու է հրամանատարաշտաբային զորավարժություն՝ բրիգադի կազմով, պայմանական հակառակորդի ագրեսիայի սպառնալիքի պայմաններում առկա ուժերով և միջոցներով պաշտպանողական օպերացիայի նախապատրաստման ու վարման թեմայով։ Զորավարժությունն անցկացվելու է ԶՈւ գլխավոր շտաբի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցի ղեկավարությամբ։

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։