Շվեդիան և Ֆիլանդիան մերժել են Թուրքիայի՝ FETO-ի և PKK-ի 33 անդամի արտահանձնելու դիմումները

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շվեդիան և Ֆինլանդիան, որոնք ցանկանում են դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, հրաժարվում են Թուրքիային արտահանձնել FETO-ի և PKK-ի 33 անդամի, որոնց Անկարան կասկածում է ահաբեկչության մեջ, և որոնց արտահանձնման հարցով դիմել է երկու երկրների իշխանություններին, գրում է TRT Haber-ը։

Հրապարակման համաձայն՝ Թուրքիան Ֆինլանդիայից 12 հոգու արտահանձնման գործընթաց է նախաձեռնել, որից 6-ը FETO-ի, 6-ը՝ PKK-ի անդամ են։ Իսկ Շվեդիայից Անկարան պահանջում է արտահանձնել 21 հոգու, որից 10-ը FETO-ի, իսկ 11-ը՝ PKK-ի անդամ են։ Հաղորդվում է, որ դիմումները եղել են դատական որոշումներով ու ապացույցներով փաստագրված, սակայն դիմումներից ոչ մեկին դրական արձագանք չի եղել։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր երկիրը դրական չի դիտարկում ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը՝ «քրդական զինյալ խմբավորումներին աջակցելու պատճառով»։ ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն էլ հայտարարել էր, որ Թուրքիան դեմ չէ ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը, սակայն մի շարք պայմաններ ունի։

«Անպայման պետք է լինեն անվտանգության երաշխիքներ։ Այդ երկրները պետք է դադարեցնեն աջակցել ահաբեկչական կազմակերպություններին։ Արտահանման սահմանափակումները այնպիսի դաշնակցի համար, ինչպիսին Թուրքիան է, նույնպես պետք է հանվեն»,- ասել էր Չավուշօղլուն։

Էմմա Չոբանյան