ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. «Առնո Բաբաջանյանի հետ բիլիարդ խաղալուց հետո տարօրինակ է տեսնել նրա քանդակը». Գեորգի Պողոսյան

Լուրեր

26.10.2026 | 19:11
«Յանդեքս»-ը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո իր երեք գերհամակարգիչները նոր վայր է տեղափոխել
26.10.2026 | 18:55
Ռուսական պատժամիջոցները «շրջանցել» են ՀՀ թիվ 1 հարկատուին․ ովքեր են առաջատար տասնյակում 
26.10.2026 | 18:46
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը պարտվեց եզրափակիչում
26.10.2026 | 18:38
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
26.10.2026 | 18:27
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 18:11
27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
Բոլորը

«Տարօրինակ է, երբ տեսնում ես այն մարդկանց քանդակները, որոնց ժամանակին ճանաչել ես. Առնո Բաբաջանյանի հետ, օրինակ, բիլիարդ եմ խաղացել»,- ասում է մանկաբարձ-գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը՝ Factor.am-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում։ Նա խոսում է  մայրաքաղաքի՝ իր կարծիքով  հաջող և անհաջող քանդակների մասին։ 
Գեորգի Պողոսյանը նշում է, որ հավանում է, օրինակ, Մարտիրոս Սարյանի, Ավետիք Իսահակյանի քանդակները, փոխարենը նրան դուր չի գալիս Արամ Խաչատրյանի արձանը:

«Շատ ծանր գործ է, նայում ես,  մտածում ես՝ Ալեքսանդր Առաջինն է, Վիլհելմ Երրորդն է, թե ով է»,- ասում է նա և հավելում. «Հիշում եմ՝ երբ փոքր էի, հենց  Իսահակյան փողոցում հանդիպում էի Վարպետին՝  ճիշտ նույն կերպ, ինչպես ներկայացված է քանդակի դեպքում՝ փայտը մեջքի ետևում պահած»։

Պողոսյանը վերհիշում է նաև Երևանում առաջին վերելակների գործարկումը, մետրոյի  բացումը: «Վախթանգ Անանյանի տղայի հետ էի սովորում, նրանց շենքում վերելակ կար,  վազում էինք իրենց տուն, որ  նստենք»,- պատմում է նա։

Մեր զրուցակիցը, անդրադառնալով  մայրաքաղաքի տեսքին, կարծիք է հայտնում, որ, օրինակ,  լավ կլիներ, եթե Հաղթանակի կամուրջը  շրջապատված լիներ  մեր հաղթանակները խորհրդանշող հայ մեծ զորավարների քանդակներով, այլապես, նրա համոզմամբ,պարզ չէ, թե ինչու է կամուրջը կոչվում «Հաղթանակի»։

Գեորգի Պողոսյանը՝ որպես բժիշկ, խոսում է նաև երևանցիների առողջությանը սպառնացող գործոններից։ Գինեկոլոգի կարծիքով՝ այսօր մայրաքաղաքում ավելի շատ գեղեցիկ աղջիկների ու կանանց կարելի է հանդիպել, քան տարիներ առաջ։

Աննա Բաբաջանյան