Չավուշօղլուն նշել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության «թուրքական պայմանները»

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանն իր մտահոգությունն է հայտնել, որ «Շվեդիան և Ֆինլանդիան աջակցություն են ցուցաբերում ահաբեկչական կազմակերպություններին»։ «Անադոլու»-ի փոխանցմամբ՝ այս մասին հանդիպումից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։

Նա նշել է, որ Թուրքիան միշտ աջակցել է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը, և որ դաշնակիցների միջև համերաշխությունը շատ կարևոր է հատկապես սպառնալիքների դեպքում։ Չավուշօղլուն հիշեցրել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնչեցրել է Թուրքիայի դիրքորոշումը Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում։

Թուրք պաշտոնյան հայտարարել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը իր մտահոգությունն է հայտնել «Շվեդիայի և Ֆինլանդիայի կողմից ահաբեկչական կազմակերպություններին ցուցաբերվող աջակցության կապակցությամբ»։ Ըստ նրա՝ խոսքը, մասնավորապես, PKK/YPG «ահաբեկչական կազմակերպության» ներկայացուցիչների հետ այդ երկրների պաշտոնյաների բանակցությունների, Շվեդիայի կողմից սպառազինությամբ աջակցության մասին է։

Չավուշօղլուն նաև անընդունելի է համարել Թուրքիայի հետ կապված արտահանման սահմանափակումները այն երկրների կողմից, որոնք մտադիր են միանալ դաշինքին։ Նա ասել է, որ իրենք խոսել են այս հարցում Թուրքիայի մտահոգությունների ու ակնկալիքների մասին։ Ըստ Չավուշօղլուի՝ Շվեդիան և Ֆինլանդիան իրենց հերթին նշել են, որ առաջարկներ ունեն՝ թուրքական կողմի մտահոգությունները լուծելու համար։

Չավուշօղլուն ընդգծել է, որ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեի հայտարարությունները, որոնք նա մինչ օրս արել է, «կառուցողական չեն, դրանք սադրիչ են»։ Իսկ ահա Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոյի հայտարարությունները շատ զուսպ են։

«Անպայման պետք է լինեն անվտանգության երաշխիքներ։ Այդ երկրները պետք է դադարեցնեն աջակցել ահաբեկչական կազմակերպություններին։ Արտահանման սահմանափակումներն այնպիսի դաշնակցի համար, ինչպիսին Թուրքիան է, նույնպես պետք է հանվեն»,- ասել է Չավուշօղլուն։

Էմմա Չոբանյան