Գնաճային սպասումների աճ ենք տեսնում, բայց հիմնական շոկը հաղթահարված է. ԿԲ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

Հայաստանում վերջին շրջանում միջազգային այցելուների հոսքը նպաստել է պահանջարկի ավելացմանը: Միջազգային հոսքերը, սակայն նաև պահանջարկի աճի տեսանկյունից գնաճային ազդեցություն են ունեցել, նկատվել է դրամի արժևորում: Այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ:

Անդրադառնալով 2022-ի կանխատեսումներին՝ նա ասաց. «Մենք տարեսկզբին կանխատեսում էինք գնաճի 6.5 տոկոս և տնտեսական աճի 1.5 տոկոս մակարդակ»:

Թարմ կանխատեսումներ ԿԲ-ն դեռ չունի, վերջինը մարտ ամսվա կանխատեսումներն են:

«Հիմնական պատճառը, որը և´ գնաճային է, և´ ինչ-որ չափով տնտեսական աճին նպաստող է, արտաքին միջավայրն է: Մենք ունենք արտաքին պահանջարկի էական աճ: Միջազգային այցելուները ստեղծել են և´ պահանջարկ, և´ գնաճային ճնշումներ են ավելացրել: Գնաճային ճնշումներ են ավելացել նաև անորոշությունների աճի պայմաններում՝ ռիսկի պրեմիաների էական կտրուկ աճի և միջազգային գների աճի պատճառով, որոնք տեղի ունեցան միջազգային արժեշղթաների կտրուկ խաթարման պատճառով»,- ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ միջազգային հոսքերը մի կողմից գնաճային ազդեցություն են ունեցել պահանջարկի աճի տեսանկյունից, բայց մյուս կողմից Հայաստանում փոխարժեքի իմաստով դրամի արժևորման փոքր ցիկլ է նկատվել վերջին երկու ամսվա ընթացքում: Կանխատեսումների մեջ ԿԲ-ն դեռևս պահպանում է անորոշությունները՝ կախված նրանից, թե ինչքան երկարատև կլինեն ոչ ռեզիդենտների կողմից պահանջարկի և կապիտալ ներհոսքի էֆեկտները:

Անդրադառնալով միջազգային գներին՝ Խաչատրյանն ասաց, թե ավելի քիչ են իրենց կասկածները, որ պարենի գները և էներգակիրների գները բարձր մակարդակի վրա են լինելու: ԿԲ-ի վերջին կանխատեսումն արվել է աշխարհաքաղաքական լարվածության պահպանման ժամանակահատվածի պայմաններում:

Մանրամասները՝ տեսանյութում: