Նավթի համաշխարհային գներն աճում են
Տնտեսություն
26.06.2017 | 15:34Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, հաղորդում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթև նավթի օգոստոսի ֆյուչերսներն աճել են 1.19 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 43.52 դոլարի:
Լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսներն աճել են 1.23 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 45.42 դոլարի: