Վանաձոր քաղաքի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մ.Խորենացու, Գր.Լուսավորչի, Թումանյան փողոցներով, Տ.Մեծի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից: