Վահան Նարիբեկյանը մասնակցել է ԱլԳ երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների ցանցի հերթական աշխատանքային հանդիպմանը

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը մայիսի 10-ին մասնակցել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների ցանցի հերթական աշխատանքային հանդիպմանը, որն անցկացվել է հեռավար. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների համագործակցության հեռանկարներին եւ գործընկերային հարաբերությունների զարգացմանը:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Քեթեւան Կվինիկաձեն, Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի գլխավոր քարտուղար Թամարա Գեորգիտան, Ուկրաինայի Գերագույն ռադայի աշխատակազմի ղեկավար Վյաչեսլավ Շտուչնին, ինչպես նաեւ խորհրդարանների այլ եւ Գերմանական միջազգային համագործակցության ծրագրի (GIZ) տարածաշրջանի երկրների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում Վահան Նարիբեկյանը ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաեւ աշխատակազմի սահմանած առաջնահերթությունները, մարտահրավերները եւ կարեւորել աշխատակազմերի կարողությունների շարունակական զարգացման ծրագրերն ու փորձի փոխանակումը, մասնավորապես, տեղեկատվական-վերլուծական հմտությունների զարգացման հարցերում:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմը պատրաստ է համագործակցության եւ իր ռեսուրսների շրջանակում կաջակցի անդամ պետությունների միջխորհրդարանական հարաբերությունների առավել խորացմանը եւ զարգացմանը:

Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների ցանցը ստեղծվել է 2018 թ. Թբիլիսիի հուշագրով: Ցանցի նպատակն Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների աշխատակազմերի կարողությունների զարգացումն ու մարդկային ռեսուրսի հզորացումն է: 2019-2020 թթ. Հայաստանի Հանրապետությունը ստանձնել էր Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների ցանցի նախագահությունը: