Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ալինա Կաբաևայի և Պուտինի նախկին կնոջ նկատմամբ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել նախկին մարմնամարզուհի Ալինա Կաբաևայի ու ևս 11 անձանց նկատմամբ, որոնք, ըստ բրիտանական իշխանությունների, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի մաս են կազմում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

The Wall Street Journal-ը գրել է, որ Կաբաևայի դեմ պատժամիջոցներ են պատրաստել նաև ԱՄՆ-ի իշխանությունները, սակայն «վախենում են բարկացնել» Պուտինին։ Պարբերականը պնդում է, որ Կաբաևան Պուտինից երեք երեխա է լույս աշխարհ բերել։

Պատժամիջոցների ցանկում են նաև Կաբաևայի տատիկը՝ Աննա Զացեպիլինան, Պուտինի նախկին կինը՝ Լյուդմիլա Օչերետնայան, նախագահի զարմիկ Իգոր Պուտինը, նրա որդին՝ Ռոման Պուտինը, մեկ այլ զարմիկ՝ Միխայիլ Պուտինը, ինչպես նաև «Գազֆոնդ» կենսաթոշակային հիմնադրամի ղեկավար Յուրի Շամալովը, ում Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն անվանում է Պուտինի նախկին փեսա Կիրիլ Շամալովի եղբայրը, ով փետրվարի 24-ին հայտնվել է պատժամիջոցների տակ։

«Պատժամիջոցներն ուղղված են ստվերային ցանցի դեմ, որն ապահովում է շքեղ կենսակերպ Պուտինին»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Լիզ Թրասը՝ հավելելով․ «Մենք կշարունակենք պատժամիջոցներ կիրառել բոլոր նրանց դեմ, ովքեր աջակցում են պուտինյան արգրեսիային, մինչև Ուկրաինան հաղթի»։

Տաթև Ֆռանգյան