ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպմանը քննարկվել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների պայմաններում փոխօգնությունը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դուշանբեում կայացած հանդիպմանը ԱՊՀ երկրների արտգործնախարարները քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները և արտաքին պատժամիջոցների ներդրման պատճառով ստեղծված իրավիճակը։ Այս մասին լրագրողներին ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստից հետո, փոխանցումը ՏԱՍՍ-ը։

«Արտգործնախարարներն արտահայտել են իրենց պետությունների գնահատականներն ու դիրքորոշումները միջազգային արդի հարցերի շուրջ. իրավիճակը Ուկրաինայի շուրջ, մեր երկրների շուրջ՝ կապված արտաքին պատժամիջոցների հետ, իրավիճակը Աֆղանստանում և Աֆղանստանի շուրջ, և այլ թեմաներ, որոնք հուզում են մեր պետություններին»,- ասել է Լեբեդևը։

«Առանձին պատվիրակությունների ղեկավարներից կոչեր եղան, որ հրամայական է օգնել միմյանց՝ հաղթահարելու արտաքին պատժամիջոցների պատճառով առաջացած տնտեսական դժվարությունները», – ընդգծել է նա։

Տաթև Ֆռանգյան