ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության Դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Ս.թ. մայիսի 12-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության Դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի միջև համագործակցության պայմանագրի կնքման պաշտոնական արարողությունը․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Հրանտ Մաթևոսյանը, ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը, Բելառուսի Հանրապետության Դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի ղեկավար Վադիմ Պոզնյակը, Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազության վարչության պետ Վալերի Տալկաչովը:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ընդգծեց ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության Դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի միջև համագործակցության ամուր հիմքերի ներդրման, համատեղ գիտական նվաճումների ձգտման կարևորությունը, ինչը կնպաստի երկու երկրներում փորձագիտական ուղղությունների զարգացմանը: «Ես վստահ եմ, որ այս համաձայնագիրը կբացի նոր հնարավորություններ մեր երկրների երկու առաջատար մասնագիտական կառույցների համագործակցության համար: Համագործակցության այս ձևաչափը թույլ կտա միասնական ուժերով ապահովել պատշաճ մակարդակ դատական փորձագիտության ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման գործում: Երկու կառույցների աշխատակիցներին մաղթում եմ սերտ համագործակցություն՝ այս ուղղության գիտական և կիրառական զարգացման համար», – ասաց Աշոտ Սաղյանը:

ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը կարևորեց երկու փորձագիտական կազմակերպությունների և հայ-բելառուսական հարաբերությունների շարունակական զարգացման ապահովումը: «Մեծ պատիվ է լինել ձեր հյուրը, մեզ համար սա անմոռանալի օր է: Ես շատ ուրախ եմ, որ մենք ուժեղացնում ենք համագործակցությունը մեր երկու երկրների միջև: Հետագայում ևս մենք կպահպանենք սերտ կապեր», – ասաց Ալեքսանդր Կոնյուկը:

Բելառուսի Հանրապետության Դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի ղեկավար Վադիմ Պոզնյակը ներկայացրեց դատական փորձագիտության ոլորտում բելառուսական կողմի ձեռքբերումները և պատրաստակամություն հայտնեց հետագայում ծավավելու առավել ակտիվ համագործակցություն ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հետ:

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը նշեց, որ գործընկեր կազմակերպությունների ներուժի, միջոցների և փորձի համատեղ կիրառումը կնպաստի դատական փորձագիտության ոլորտում մասնագիտական ներուժի կատարելագործմանը՝ այսպիսով աջակցելով երկու երկրների դատաիրավական ոլորտում աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ու օրինականության ապահովմանը:

Միջոցառման շրջանակներում Բելառուսի Հանրապետության Գլխավոր դատախազության վարչության պետ Վալերի Տալկաչովի կողմից հրապարակվեց Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի հրամանը, որով ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանին բարձր պրոֆեսիոնալիզմի, միջազգային համագործակցության զարգացման գործում անձնական մեծ ներդրման և Բելառուսի Հանրապետության Գլխավոր դատախազության գործառույթների և խնդիրների լուծման հարցում ցուցաբերած աջակցության համար հայտարարվել է շնորհակալություն: Արգամ Հովսեփյանին փոխանցվեց շնորհակալագիր, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության Գլխավոր դատախազության հուշանվեր և հուշամեդալ, հանձնվեց սահմանափակ տպաքանակով հրատարակված ժողովածու՝ երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Բելառուսի ժողովրդի ցեղասպանության վերաբերյալ։ Նշված ժողովածուից հանձնվեց նաև ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանին: