Կորոնավիրուսի բռնկում Հյուսիսային Կորեայում. այն 6 կյանք է խլել, ավելի քան 18 հազար մարդ վարակվել է

Լուրեր

28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:49
ԵՄ-ն կանչել է ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ԱԹՍ-ներով Ռումինիայի օդային տարածքը խախտելու միջադեպի պատճառով
28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
28.07.2026 | 18:30
Եվրոպական գագաթնաժողովից մինչև Օձուն․ «Ճախրուկ» ներառական փառատոնը վերադառնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.07.2026 | 18:21
Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին
28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսի բռնկման հետևանքով վեց մարդ է մահացել, որն իշխանությունները համարում են պատմության մեջ առաջին համաճարակը։ Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է վարակի ավելի քան 18 հազար դեպք, հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA), փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախօրեին Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտնել են Փհենյանում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքի մասին. կորոնավիրուսը հայտնաբերվել է մայիսի 8-ին թեստ հանձնած բնակչի մոտ:

Դրանից հետո ողջ երկրում «առավելագույն արտակարգ» ռեժիմ է սահմանվել և հայտարարվել արգելափակում։ Ուրբաթ հյուսիսկորեական լրատվամիջոցները խոստովանել են, որ բռնկումը տարածվել է մայրաքաղաքից դուրս:

«Տենդը, որի պատճառը չի հաջողվել պարզել, սկսել է արագորեն տարածվել ամբողջ երկրում ապրիլի վերջից»,- ասվում է KCNA-ի հայտարարության մեջ:

Հաղորդվում է նաև, որ այս «տենդից» տուժել է 350 հազար մարդ, 162 հազարը կարանտինի մեջ է և ապաքինվել է։

Տաթև Ֆռանգյան