Մեկ օրում ավելի քան 200 միլիարդ դոլար է նվազել կրիպտո շուկայից` վերջին 40 տարվա ամենաբարձր գնաճի ֆոնին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բիթքոինի արժեքը 16 ամսվա ընթացքում առաջին անգամ նվազել է 26,000 դոլարից՝ կրիպտոարժույթների ավելի լայն վաճառքի ֆոնին, ինչի արդյունքում մեկ օրվա ընթացքում ամբողջ շուկայից նվազել է ավելի քան 200 միլիարդ դոլար, գրում է CNBC-ն:

Bitstamp-ի տվյալների համաձայն՝ հինգշաբթի առավոտյան բիթքոինի գինը նվազել է՝ հասնելով մինչև 25,919․33 դոլարի: Սա 2020 թվականի դեկտեմբերի 26-ից ի վեր առաջին դեպքն է, երբ բիթքոինը նվազել է 27,000 դոլարի մակարդակից: Կրիպտոարժույթն այդ ժամանակից ի վեր որոշակիորեն նվազեցրել է իր կորուստները և վերջին անգամ վաճառվել է 28,291․48 դոլարով, սակայն այս արժեքը վերջին 24 ժամում նվազել է 3%-ով:

Եթերը՝ երկրորդ ամենամեծ թվային արժույթը, արժեցել է մինչև 1719,73 դոլար մեկ մետաղադրամի համար: 2021 թվականի հուլիսից ի վեր սա առաջին դեպքն է, որ այն նվազել է 2000 դոլարից:

Ներդրողները խուսափում են կրիպտոարժույթներից, քանի որ ֆոնդային շուկաները նվազել են կորոնավիրուսային համաճարակի ամենաբարձր մակարդակից՝ գների աճի և տնտեսական հեռանկարի վատթարացման մտավախության պատճառով: Չորեքշաբթի ԱՄՆ-ի հրապարակված գնաճի տվյալները ցույց են տվել, որ ապրանքների և ծառայությունների գներն ապրիլին աճել են 8,3%-ով, ինչը վերլուծաբանների ակնկալածից բարձր է և մոտ է վերջին 40 տարվա ամենաբարձր մակարդակին:

Տաթև Ֆռանգյան