ՀՀ ԶՈւ և ՌԴ զորքերի միացյալ խմբավորման կազմում ընդգրկված N զորամասում անցկացվել է հավաք-խորհրդակցություն
Մայիսի 11-ին ՀՀ ԶՈւ և ՌԴ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կազմում ընդգրկված N զորամասում անցկացվել է հավաք-խորհրդակցություն․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Քննարկվել են մարտական և զորահավաքային պատրաստությանը, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանմանն ու շահագործմանը, զորքերի ծառայությանը, զինվորական կարգապահության ամրապնդմանը, թիկունքային ապահովմանը վերաբերող, ինչպես նաև մի շարք այլ հարցեր։