Սահմանի ռուսական կողմում առաջին մարդկային կորուստը. ինչ է հայտնի Բելգորոդի գյուղի հրետակոծության մասին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեկ մարդ մահացել է, յոթը՝ վիրավորվել Բելգորոդի շրջանի Սոլոխի գյուղում, որը գնդակոծության տակ է հայտնվել։ Այս մասին ասվում է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի հայտարարության մեջ։ Այս շրջանի բնակավայրերը պարբերաբար կրակի տակ են հայտնվում, սակայն ո՛չ Բելգորոդում, ո՛չ այլ շրջաններում մինչ այժմ մարդկային կորուստներ չեն եղել, մինչդեռ Ուկրաինայում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է 3,5 հազարի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը ։

Ինչպես Ուկրաինային սահմանակից շրջանների մյուս նահանգապետերը՝ Գլադկովն էլ իր Telegram-յան ալիքում է հայտնում Ուկրաինա ՌԴ ռազմական գործողությունների հետ կապված իրադարձությունների մասին։

«Յոթ վիրավոր և մեկ զոհ է գրանցվել ուշ գիշերը։ Դաշնային տելեգրամյան ալիքները գրում են ևս մեկ մահացածի՝ 14-ամյա տղայի մասին։ Ես հայտնում եմ, որ դա այդպես չէ։ Տղան ողջ է և գտնվում է մարզային հիվանդանոցում»,- գրել է նահանգապետն առավոտյան։

Նա հրապարակել է գնդակոծության հետևանքների լուսանկարները։ Նահանգապետի տվյալների համաձայն՝ տուժել է 17  տնային տնտեսություն ու 6 ավտոմեքենա, կոտրվել են դպրոցի, փոստային բաժանմունքի ու խանութի ապակիները։ Գյուղի տները չեն այրվում, այրվում են գյուղից դուրս աճող եղեգները՝ ընդգծել է Գլադկովը։

Գյուղն ուղիղ գծով գտնվում է Ուկրաինայի սահմանից մոտ 20 կիլոմետր հեռավորությամբ։ Բոլոր բնակիչները կտեղափոխվեն անվտանգ վայր, ասել է Բելգորոդի շրջանի ղեկավարը։

Նշենք, որ ուկրաինական կողմը պաշտոնապես չի մեկնաբանել Սոլոխի գյուղի գնդակոծությունը։

Տաթև Ֆռանգյան