Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի միջնակարգ դպրոցում տեղադրվել է արևային կայան

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի միջնակարգ դպրոցում տեղադրվել է արևային կայան` ՀՀ-ում Լիտվայի դեսպանության աջակցությամբ․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Շուրջ 20 ԿՎտ հզորությամբ կայանը կբավարարի ուսումնական հաստատության էներգետիկ պահանջարկը և դեռ հավելյալ օգուտներ կապահովի դպրոցի համար:

Կայանի բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ԿԳՄՍ նախարարության, մարզպետարանի, ինչպես նաև «Solet Technics» և «OHM ENERGY» ընկերությունների ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն արևային կայանի բացման առիթով շնորհավորել է դպրոցի աշակերտներին, մանկավարժներին և ընդգծել, որ դպրոցում էներգախնայող սարքավորումների տեղադրումն ապագային միտված քայլ է:

«Արևային կայանի գաղափարը կարևոր քայլ է հատկապես էկոլոգիական կրթության և կանաչ տնտեսության զարգացման ուղղությամբ: Կլիմայի վերափոխման, գլոբալ տաքացման պայմաններում էկոլոգիական կրթության զարգացումն առաջնային խնդիր է: Արևային կայանի տեղադրումն այս դպրոցի երեխաների համար շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ խորհելու լրացուցիչ առիթ կհանդիսանա: Միաժամանակ արևային կայանը խորհրդանշական է հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների համար՝ որպես օրեցօր ամրապնդվող համագործակցության առհավատչյա»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` հայ-լիտվական երկկողմ հարաբերությունները նկատելի զարգացում են ապրել ինչպես կրթության, այնպես էլ մշակույթի և երիտասարդության ասպարեզներում:

ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն էլ փաստել է, որ արդեն երկրորդ տարին է, ինչ Լիտվայի կառավարության աջակցությամբ Հայաստանի տարբեր բնակավայրերում իրականացվում են կանաչ տնտեսության զարգացմանը միտված ծրագրեր:

«Այն գումարները, որոնք կտնտեսվեն էներգետիկ ծախսերի կրճատման շնորհիվ, կարող են ներդրվել նորարարության նախագծերի իրականացման նպատակով: Արևային կայաններն առաջին հերթին օգտակար են շրջակա միջավայրի պահպանության համար: Կանաչ տնտեսության զարգացումը հեղափոխական ալիք է, որը մեզ մոտ` Լիտվայում, վաղուց է սկսվել: Մենք այս ասպարեզում որոշակի արդյունքի արդեն հասել ենք: Քանի որ Հայաստանն արևային ջերմ երկիր է, վստահաբար կարող ենք ասել` արևային էներգետիկան հենց ձեր երկրի համար է և կարող է նպաստել էներգետիկ անվտանգության բարձրացմանը»,- նշել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Լիտվայի դեսպանին և շեշտել, որ մարզի համար լիտվական փորձի տեղայնացումը կարևոր նշանակություն ունի:

«Պատրաստ ենք քննարկել և իրականացնել համատեղ այլ ծրագրեր` տարբեր ուղղություններով: Հատկապես այլընտրանքային էներգետիկայի կիրառումը մեզ համար առաջնային կարևորություն ունի, քանի որ այն նպաստում է բնապահպանական վիճակի բարելավմանը, ինչը մեր գերակա խնդիրներից է»,- շեշտել է մարզպետը:

Նշենք, որ Լիտվայի դեսպանատան աջակցությամբ այս տարի տեղադրվում են 8 արևային կայաններ ՀՀ տարբեր մարզերի դպրոցներում, նախակրթարաններում և երիտասարդական կենտրոններում: Գալիք տարի դեսպանատան աջակցությամբ տեղադրվելիք արևային կայանների թիվը կհասնի 19-ի: Կայանի տեղադրման հիմնական ֆինանսավորումն իրականացնում է լիտվական կողմը, հայկական կողմն ապահովում է համաֆինանսավորում 15-20 տոկոսի չափով:

ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի միջնակարգ դպրոցում տեղադրված արևային կայանի ծրագրի արժեքը շուրջ 32 հազար եվրո է: Դպրոցի տնօրեն Միլենա Օսեպյանի տեղեկացմամբ` տարեկան կտրվածքով գազի և էլեկտրականության համար դպրոցը ծախսում է մոտ 1,5 մլն դրամ: Դպրոցը մինչ այժմ ջեռուցվել է գազի վառարաններով, ջեռուցվել են միայն դասասենյակները: Կայանը տեղադրած «OHM ENERGY» ընկերության կոմերցիոն տնօրեն Գևորգ Հախնազարյանը վստահեցնում է, որ արևային կայանի արտադրական թողունակությունը դպրոցում էլեկտրական վառարաններով ջեռուցման անցնելու հնարավորություն կտա` հրաժարվելով գազի վառարաններից:

Հավելենք, որ Շողակաթ համայնքի միջնակարգ դպրոցում սովորում է 86 երեխա` ներառյալ նախակրթարանի սաները: