Շանհայի մետրոն փակվել է` քաղաքում COVID-19-ի բռնկման պատճառով

Լուրեր

20.11.2026 | 10:58
Թրամփը համաձայն է Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չկայացնել՝ առանց Կիևի անմիջական մասնակցության
20.11.2026 | 10:50
Հայ ծանրոդների մրցելույթների ծամանակացույցը Դոհայի վարկանիշային մրցաշարում
20.11.2026 | 10:43
ՀՀ դեսպանը մասնակցել է Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կայացած միջոցառմանը․ շփումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.11.2026 | 10:34
Երեխաների նկատմամբ բռնությունը, բուլինգը և կրթության հասանելիությունը շարունակում են խնդիր մնալ․ ՄԻՊ
20.11.2026 | 10:25
ՌԴ-ն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում երեք կամուրջ է վնասվել, զոհեր կան
20.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.11.2026 | 10:10
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:09
«Ականատես»-ը ներկայացնում է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 09:55
«Կամավորների կոալիցիան» խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային ու ձմռանը էներգետիկ հրադադարի կոչ արել
20.11.2026 | 09:46
Երևանում հրդեհ է բռնկվել խմորեղենի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
20.11.2026 | 09:30
Ամփոփիչ մրցաշար. Առաջին ռակետը 100 տոկոսանոց արդյունքով է դուրս եկել կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
Բոլորը

Երեքշաբթի կեսօրին փակվել են Շանհայի մետրոյի վերջին երկու գծերը՝ ամբողջությամբ դադարեցնելով քաղաքային մետրոյի աշխատանքը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«2022 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 13:00-ից և մինչև հաջորդ ծանուցումը կդադարեցվի Շանհայի մետրոյի վեցերորդ և տասնվեցերորդ գծերի աշխատանքը: Այս պահին Շանհայի մետրոյի բոլոր գծերն ու կայարանները դադարել են գործել»,- ասվում է Weibo սոցիալական ցանցում մետրոյի պաշտոնական էջի տարածած հաղորդագրության մեջ։

Շանհայի մետրոն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում երկարությամբ՝ 831 կիլոմետր։ 2021 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ՝ Շանհայի մետրոյի համակարգը բաղկացած էր 20 գծից և 508 կայանից։

Մինչև COVID-19 համաճարակի սկիզբը միջին օրական ուղևորահոսքը կազմում էր ավելի քան 10 միլիոն մարդ։

Տաթև Ֆռանգյան