Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Հայրենական պատերազմի մասնակից Հակոբ Ավետյանի հետ
Հասարակություն
09.05.2022 | 17:49Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել է չորս տասնամյակ հրշեջ ծառայությունում աշխատած, Հայրենական պատերազմի մասնակից, վետերան, 98 ամյա Հակոբ Ներսեսի Ավետյանին. այս մասին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Նախարարի հետ հանդիպմանը Հակոբ Ավետյանը կիսվել է իր հիշողություններով, աշխատանքային դրվագներով և խորհուրդներով։ Նախարար Փամբուխչյանը, կարևորելով վետերանի փորձն ու վաստակը, քաջառողջություն է մաղթել նրան, շնորհավորել տոնի առթիվ։