ՌԴ-ում հայտարարել են, որ պատրաստ չեն Ուկրանայի ներկայացուցիչների հետ դեմ առ դեմ բանակցությունների

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված բանակցություններում ՌԴ գլխավոր ներկայացուցիչ Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունները չեն դադարել և ընթանում են հեռավար ռեժիմով, հայտնում է Reuters գործակալությունը։

Մոսկվան Կիևին մեղադրել է բանակցությունները խափանելու նպատակով «Ուկրաինայում ռուսական զորքերի կողմից իրականացված վայրագությունների» մասին հաղորդումներն օգտագործելու մեջ: Ռուսաստանը հերքում է, որ «հատուկ ռազմական գործողության» ընթացքում թիրախավորել է խաղաղ բնակիչներին:

Հարցին, թե ե՞րբ կարող են դեմ առ դեմ բանակցություններ վարվել ուկրաինացի բանակցողների հետ, Մեդինսկին ասել է. «Դեմ առ դեմ հանդիպելու համար մեզ ավելի շատ մանրամասներ են պետք»:

Ուկրաինան և Ռուսաստանը մարտի 29-ից դեմ առ դեմ խաղաղ բանակցություններ չեն վարել, թեև երկրների ներկայացուցիչները հանդիպել են տեսակապի միջոցով։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցյալ ամիս հայտարարել էր, որ բանակցությունների ավարտի մեծ վտանգ կա՝ պատճառաբանելով հասարակության զայրույթը, որի պատճառը, ըստ նրա, ՌԴ-ի կողմից իրականացված դաժանություններն են։

Տաթև Ֆռանգյան