ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենն անսպասելի այցելել է Ուկրաինա

Լուրեր

20.11.2026 | 12:38
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են ՌԴ Սմոլենսկի մարզի պայթուցիկ նյութերի բաղադրիչների արտադրության գործարանի վրա
20.11.2026 | 12:29
Հայ մարմնամարզիկները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
20.11.2026 | 12:21
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի շինարարությունն ավարտված է շուրջ 60 տոկոսով
20.11.2026 | 12:10
Լարված իրավիճակ Քոչարյանի գործով նիստին // Վրաստանում սգո օր է հայտարարվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 12:00
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:59
Լեհաստանում օդային տագնապ է հայտարարվել՝ Ուկրաինային ՌԴ զանգվածային հարվածների ֆոնին
20.11.2026 | 11:50
Չափանիշներ են պետք, որ հասկանալի լինի՝ խախտումները ինչպես են ազդում քվեարկության արդյունքների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 11:38
Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել Թբիլիսիում շենքի փլուզումից հետո
20.11.2026 | 11:36
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:33
ԱԽ քարտուղարը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
20.11.2026 | 11:28
Եվրոպացի առաջնորդները մերժել են Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի «Յալթա 2»-ը Ուկրաինայի վերաբերյալ
20.11.2026 | 11:20
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 20-ի դրությամբ
20.11.2026 | 11:08
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Արջուն Էրիգաիսիին
20.11.2026 | 10:58
Թրամփը համաձայն է Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չկայացնել՝ առանց Կիևի անմիջական մասնակցության
20.11.2026 | 10:50
Հայ ծանրոդների մրցելույթների ծամանակացույցը Դոհայի վարկանիշային մրցաշարում
Բոլորը

ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը կիրակի անսպասելի այցով ժամանել է Ուկրաինայի արևմտյան Ուժգորոդ քաղաք։ Մինչ այդ նա եղել է Ռումինիայում և Սլովակիայում, հայտնում է Euronews-ը։

Ուժգորոդում նրան դիմավորել է Ուկրաինայի նախագահի կինը՝ Ելենա Զելենսկայան, ում հետ զրույցում Ջիլ Բայդենն ասել է, որ ցանկանում էր այստեղ գալ Մայրության օրը։ Նա նաև նշել է, որ «կարևոր է համարում ցույց տալ ուկրաինացի ժողովրդին, որ այս պատերազմը պետք է դադարեցվի, որ այն սարսափելի է, և որ Միացյալ Նահանգների ժողովուրդը կանգնած է Ուկրաինայի ժողովրդի կողքին»։

Ջիլ Բայդենը մոտ երկու ժամ է անցկացրել Ուկրաինայում, որից հետո վերադարձել է Սլովակիա։

Նույն օրը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այցելել է Կիևի շրջանի Իրպին քաղաք՝ նույնպես չնախատեսված այցով։ Իրպինի քաղաքապետը, որը հանդիպել է հյուրին, նշել է, որ քաղաքի ենթակառուցվածքները վերականգնելու հարցում հույսը դնում է Կանադայի օգնության վրա։

Տաթև Ֆռանգյան