ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ

Լուրեր

10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
Բոլորը

Կիրակի օրը «Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդները տեսակոնֆերանսի միջոցով բանակցություններ են վարել՝ ինչպես արձագանքել Ռուսաստանի կողմից Ուկրաինա զինված ներխուժմանը։ Միաժամանակ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հայտարարել են Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հանդիպմանը մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ G7-ի առաջնորդները խոստացել են խստացնել Ռուսաստանի տնտեսական մեկուսացումը և «նոր մակարդակի բարձրացնել» արշավը ռուսական պուտինամերձ էլիտայի դեմ:

G7-ի ղեկավարները նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը ռուսական էներգակիրների, այդ թվում՝ ռուսական նավթի ներկրման արգելքի վերաբերյալ:

«Մենք կշարունակենք և կբարձրացնենք մեր արշավը ֆինանսական էլիտայի և նրանց ընտանիքի անդամների դեմ, ովքեր աջակցում են նախագահ Պուտինին իր պատերազմում և վատնում են ռուս ժողովրդի ռեսուրսները», – ասվում է G7-ի հայտարարության մեջ:

ԱՄՆ-ն այս հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի և Բելառուսի դեմ նոր պատժամիջոցների մասին։
«Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կկիրառի պետության կողմից վերահսկվող, ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկվող երեք հեռուստաալիքների նկատմամբ՝ «Առաջին ալիք» բաժնետիրական ընկերության, «Ռոսիա-1» հեռուստակայանի և «ՆՏՎ» հեռուստաընկերության բաժնետիրական ընկերության նկատմամբ: Այդ մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, որը հրապարակվել է G7-ի առաջնորդների տեսահամաժողովի արդյունքներով։
ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները ներառում են նաև.

1․ Արդյունաբերության մի շարք ճյուղերում, այդ թվում՝ միջուկային, ապրանքների արտահանման արգելք։
2․ Ռուսաստանից և Բելառուսից 2,6 հազար պաշտոնյաներ հայտնվել են պատժամիջոցների տակ
Պատժամիջոցների ցանկում նոր ընդգրկվածների թվում են «Սբերբանկի» և «Գազպրոմբանկի» թոփ-մենեջերները։
3․ Ամերիկյան ընկերություններին արգելվել է ռուսներին խորհրդատվական, գովազդային և հաշվապահական ծառայություններ մատուցել։

Կիրակի երեկոյան Մեծ Բրիտանիան նույնպես հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ներդրման մասին։

Սահմանափակումները, որոնք ներառում են ներմուծման մաքսատուրքեր և արտահանման արգելք, կազդեն 1,7 միլիարդ ֆունտ ստեռլինգ (2,1 միլիարդ դոլար) արժողությամբ ապրանքների վրա», ասվում է Մեծ Բրիտանիայի միջազգային առևտրի դեպարտամենտի հայտարարության մեջ:

Այդ գումարից 1,4 միլիարդը կազմել է ռուսական արտահանումը Բրիտանիա, որի վրա այժմ Լոնդոնը ներմուծման լրացուցիչ 35 տոկոս մաքսատուրք է սահմանում։  Եվս 250 միլիոն ֆունտ ստերլինգ կարժենա արտահանման արգելքը, որը կանդրադառնա քիմիական նյութերի, պլաստիկի, կաուչուկի և մեքենաների վրա:

Տաթև Ֆռանգյան