Շիրակի մարզպետն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են գերիների հայրենադարձման խնդրին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հյուրընկալել է Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։

Ողջունելով դեսպանին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ կարևորում է ԵՄ հետ արդեն հաստատված համագործակցությունն ու Եվրամիության կողմից մարզում իրականացրած ծրագրերը տարբեր ուղղություններով․

« Բարով եք եկել Շիրակի մարզ, տիկին դեսպան։ Ուրախ ենք ձեզ հյուրընկալելու և Շիրակի զարգացմանն առնչվող ծրագրերին անդրադառնալու։ Շիրակի մարզը մեծ պոտենցիալ ունեցող մարզերից մեկն է և սա ասում եմ ոչ նրա համար, որ ես այս պահին Շիրակի մարզպետն եմ։ Բոլոր նախադրյալները կան մարզի զարգացման համար և ուրախությամբ եմ Եվրոմիությունն այստըեղ մեզ հետ է։ Կարևոր նախաձեռնություններ են մեզ համար ինչպես կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունն, այնպես էլ ԵՄ ֆինանսավորմամբ բացված տոհմային անասնաբուծության կենտորնի, Ամասիայի բրդի գործարանի, Արթիկի ֆոտովոլտային կայանի ծրագրերը։ Այսօրինակ ծրագրերի իրագործումը հնարավորություն են տալիս, որ մարզի տարբեր տարածաշրջաններ համաչափ զարգանան։ Եվ մենք հավատարիմ ենք կառավարության ապակենտրոնացված քաղաքականությանն ու ինքներս էլ ամեն ինչ անում ենք մարզի բոլոր բնակավայրերի զարգացման համար»։

Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է շիրակցի գերիների հայրենադարձման խնդրին՝ կարևորելով դեսպանի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ տարածաշրջանում կայունության հաստատմանը միտված ջանքերը։ Անդրեա Վիկտորինը նշել է, որ խնդրի կարգավորման ուղղությամբ ջանքեր են գործադրվում և դրանք կրելու են շարունակական բնույթ։

Կողմերը զրուցել են նաև Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում առաջիկա շաբաթվա ընթացքում իրականացվող միջոցառումներին, ինչպես նաև համագործակցության խորացմանն առնչվող մի շարք ծրագրերի։