Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ կրթության տեսչական մարմնում

Լուրեր

15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի նախաձեռնությամբ ՀՀ կրթության տեսչական մարմնում կայացավ աշխատանքային խորհրդակցություն-քննարկում. տեղեկացնում են ՀՀ կրթության տեսչական մարմնից:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը, մասնավորապես՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվող «Աջակցություն ուսուցման կազմակերպմանը» ծրագրի իրականացման գործընթացը։

Տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, ներկայացնելով ծրագիրը, նշեց, որ դասալսումներ կիրականացվեն 20 հանրակրթական ուսումնական հաստատություններում։ Մեկնարկը տրվել է մայիսի 2-ից՝ Վանաձորի թիվ 20, 23, 27 և Իջևանի թիվ 3 և թիվ 4 դպրոցներում։ Դասալսումներին զուգընթաց սովորողներին տրվում են նաև գրավոր աշխատանքներ «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից։ Ակնկալվում է, որ գործընթացի ավարտին դասալսող մասնագետները կներկայացնեն առնվազն 60 եզրակացություն նախատեսված 20 դպրոցների մաթեմատիկայի և հայոց լեզվի ուսուցիչների դասավանդման որակի վերաբերյալ։ Ուշադրության կենտրոնում է նաև մայրենի լեզվի ընթերցանության խնդիրը, որը ծրագրի մյուս բաղկացուցիչն է և իրականացվում է դասալսումների գործընթացին զուգահեռ։

Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր տեսչական մարմնի կողմից 2022 թվականի առաջին եռամսակում կատարված աշխատանքների կատարողականին։ Առաջին եռամսյակի ընթացքում տեսչական մարմնի կողմից իրականացվել են ստուգումներ 2022 թվականի ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված 38 հանրակրթական ուսումնական հաստատություններում (ամփոփվել են դրանցից 31-ի արդյունքները), ստացվել է 7 դիմում-բողոք։ Եռամսյակի արդյունքների ամփոփումը հրապարակված է տեսչական մարմնի պաշտոնական կայքում։

Խորհրդակցության ընթացքում պարոն Ասոյանը առանձնահատուկ կարևորեց ՀՀ կառավարության միջոցառումների ծրագրոով նախատեսված՝ «Կրթության բնագավառի պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմանը վերաբերող հարցը։
Քննարկվեցին նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվող՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերի լրամշակմանը վերաբերող և կազմակերպչական մի շարք այլ հարցեր։

Հանդիպման ավարտին պարոն Ասոյանը շնորհակալություն հայտնեց Ալեքսանդր Շագաֆյանին համատեղ արդյունավետ աշխատանքի համար, մաղթելով նրան նորանոր հաջողություններ նոր աշխատանքում։

ՀՀ Վարչպետի մայիսի 6-ի որոշմամբ Ալեքսանդր Շագաֆյանը սույն թվականի մայիսի 10-ից ազատվել է ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից, այլ աշխատանքի անցելու կապակցությամբ։