Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Իշխան Զաքարյանին

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Մայիսի 7-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին. տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Ողջունելով հյուրին՝ Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել Իշխան Զաքարյանի դերը խորհրդարանական դիվանագիտության մեջ, նաև՝ համահայկական խաղերի կազմակերպման գործում։ Այս առումով Արթուր Թովմասյանն ընդգծել է 2019թ Արցախում համահայկական խաղերի բարձր մակարդակով անցկացումը։

Հանդիպմանը խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է 2020թ աշնանային պատերազմին և հետպատերազմյան իրողություններին, ինչպես նաև Արցախի անվտանգային և սոցիալ-տնտեսական խնդիրներին։ Այս համատեքստում Արթուր Թովմասյանը կարևորել է Ռուսաստանի Դաշնության դերն ու նշանակությունը, Ռուս խաղաղապահ զորակազմի առաքելությունն Արցախում։

Զրուցակիցները մտահոգություն են հայտնել նաև Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակի, տարածաշրջանային զարգացումների մասին։

Իշխան Զաքարյանը համոզված է, որ Հայաստանի և Արցախի խնդիրները չի կարելի տարանջատել։

«Աշխարհաքաղաքական այս բարդ ու անկայուն, անկանխատեսելի իրադարձություններով լի ժամանակաշրջանում կարևորում եմ մեր ժողովրդի համախմբվածությունն ու միասնականությունը», – ընդգծել է ՀՀ խորհրդարանի պատգամավորը։

Այս տեսակետից Իշխան Զաքարյանը շեշտել է խնդիրներին գրագետ, համակարգային և սկզբունքային լուծումներ տալու անհրաժեշտությունը։

Երկուստեք մատնանշվել է Ռուսաստանի Դաշնության դերը՝ որպես վստահելի դաշնակցի ու Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորի։