Էմանուել Մակրոնի երդմնակալության արարողությունը տեղի կունենա Ելիսեյան պալատում

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապրիլի վերջին երկրորդ ժամկետով վերընտրված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երդմնակալության արարողությունը տեղի կունենա այսօր՝ մայիսի 7-ին, Ելիսեյան պալատում։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այն կսկսվի Փարիզի ժամանակով 11:00-ին և կտևի մոտ մեկուկես ժամ:

Երդմնակալությունը տեղի կունենա Ֆրանսիայի ղեկավարի նստավայրի հանդիսությունների սրահում՝ 450 հյուրերի ներկայությամբ։ Նրանց թվում են  Ֆրանսուա Օլանդը և Նիկոլա Սարկոզին։

Երկրի ղեկավարի երդմնակալության պաշտոնական արարողությունը կսկսվի Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախագահ Լորան Ֆաբիուսի կողմից ընտրությունների արդյունքների հրապարակմամբ։ Ըստ այս ատյանի վերջնական հաշվարկների՝ ապրիլի 24-ին կայացած ընտրությունների երկրորդ փուլում Մակրոնը ստացել է 18,7 մլն ձայն (58,55%), նրա մրցակից Մարին Լը Պենը՝ 13,2 մլն ձայն (41,45%)։

Ապա Պատվո լեգեոնի շքանշանի մեծ կանցլեր գեներալ Բենուա Պուգատը երկրորդ անգամ Մակրոնին կնվիրի պետական բարձրագույն իշխանության խորհրդանիշի շղթան՝ հետևյալ խոսքերով. «Մենք ձեզ ճանաչում ենք որպես Պատվո լեգեոնի շքանշանի մեծ վարպետ»։

Այնուհետև պետության վերընտրված ղեկավարը ելույթ կունենա հյուրերի առջև։