Արցախի նախագահն ընդունել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին ընդունել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական վարչության մի խումբ ներկայացուցիչների:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, իր խոսքում երկրի ղեկավարն անդրադարձել է կրթության ոլորտի խնդիրներին, մասնավորապես՝ հանրակրթության և բուհական ոլորտներում կրթական արդի չափորոշիչների ներդրման անհրաժեշտությանը: Նա հավելել է, որ դեռևս մինչև 2020թ.-ի պատերազմը պլանավորվող ծրագրերը առաջիկայում նորից ընթացք են ստանալու: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ պետության զարգացման հիմքում առաջին հերթին զարգացած ու կրթված մարդն է, և, չնայած ավերիչ պատերազմի հարուցած դժվարություններին ու դրանից բխող հիասթափություններին, պետք է չհանձնվել ու ձգտել բարձր որակի կրթություն տալ եկող սերունդներին, որոնք էլ ապահովելու են ապագայի հաջողություններն ու հաղթանակները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հանրապետության առջև ծառացած այլ մարտահրավերներ և դրանց հաղթահարմանն ուղղված իշխանությունների անելիքները: Նախագահը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, բարձրացված խնդիրների շուրջ լսել նրանց առաջարկները: