Վթարի ենթարկված որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. Արծրուն Հովհաննիսյան
«Այսօրվա ավտովթարի հետ կապված՝ որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս պահին, բացի մեկ զինծառայողից, բոլորը գտնվում են Մուրացանի հոսպիտալում»,- տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 14 զինծառայող է տուժել, որոնցից 7-ի վիճակը բժիշկները գնահատել են ծանր: Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր նաև, որ Երևան տեղափոխված զինծառայողները ստուգումներ են անցնում: