Հասկացանք, պատերազմի ժամանակ զոհեր են լինում, ցավում եմ, խոնարհվում եմ. Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
Բոլորը

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմ չի հրահրել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ վարչապետի վարած քաղաքականության հետևանքով Արցախի մեծ մասը կորցրեցինք, Բադալյանը նշեց. «Հարգելի լրագրողներ, դուք խոսում եք պետական շահի մասին, բայց ամեն գնով փորձում եք արդարացնել Ալիևին՝ մեղքը գցելով Նիկոլ Փաշինյանի վրա, այն դեպքում, երբ Ադրբեջանը հարձակվել էր սահմանի ամբողջ երկայնքով, և Հայաստանը պարտավոր էր մտնել պատերազմի մեջ և պաշտպանել իր սահմանները»:

Իսկ ո՞վ հրահրեց պատերազմը. այս հարցին ի պատասխան, Բադալյանն արձագանքեց. «Դուք ո՞ր երկրի լրագրող եք»:

Պատգամավորի դիտարկմամբ՝ ամբողջ աշխարհին ի տես քայլերթեր կազմակերպելով՝ փորձ  է արվում աբողջ աշխարհին ապացուցել, որ Ալիևը մեղավոր չէ պատերազմ սանձազերծելու հարցում, փորձ է արվում արդարացնել Ալիևին և դատապարտել Նիկոլ Փաշինյանին:

«Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ ԱԺ-ում ասաց, որ կարող էր կանգնեցնել պատերազմը, այսինքն՝ խոստովանեց, որ զոհերի համար ինքը մեղավոր է»,-լրագրողի այս դիտարկմանը և հարցին, թե ինչու է պատգամավորը հերքում Նիկոլ Փաշինյանի խոսքերը, Բադալյանը պատասխանեց. «Ես Նիկոլ Փաշինյանին չեմ հերքում, ես ասում եմ՝ անընդհատ, անդադար… Հասկացանք, մի անգամ խոսեցինք, հասկացանք: Պատերազմի ժամանակ զոհեր են լինում, ցավում եմ, խոնարհվում եմ նրանց հիշատակի առաջ, նրանց ծնողների առաջ…»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե առանց պատերազմի այս տարածքները տայինք, կունենայինք այս նույն իրավիճակը, իհարկե, առանց զոհերի: Factor.am-ի այս դիտարկմանը և հարցին, թե արդյո՞ք հնարավոր չէր խաղաղ ճանապարհով տալ 7 շրջանները և չունենալ այսքան զոհ, Բադալյանը պատասխանեց. «Սա լուրջ քաղաքական քննարկման թեմա է, ոչ թե ամեն մեկն իր կարծիքն ասի: Ես, օրինակ, վստահ չեմ, որ 7 շրջանները տալուց հետո ավելի մեծ ախորժակ չէին ունենալու և ցանկություններն ավելի մեծ չէին լինի: Այսպիսի հարցերը կարելի է քննարկել հետագա սխալներից խուսափելու համար: Բայց պատերազմի սանձազերծման պատասխանատվությունը երբ վերցնում և դնում ենք մեկ մարդու ուսերին՝ հետևաբար ամբողջ աշխարհի առաջ ՀՀ-ի վրա, այստեղ ունենում ենք լուրջ խնդիրներ»:

Մանրամասները՝ տեսանյութում։