Ուկրաինայում պատերազմն ավելի քան 3200 մարդու կյանք է խլել, այդ թվում՝ 230 երեխայի․ ՄԱԿ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ը հրապարակել է զեկույց, որում թարմացված տեղեկություններ են ներկայացվում Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների և վիրավորների մասին։

Կազմակերպության տվյալներով՝ Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր սպանվել է առնվազն 3․280 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 3451-ը։ Նրանցից 231-ը երեխաներ են (մինչև 18 տարեկան), միաժամանակ, մահացած երեխաներից 73-ին գտել են այնպիսի վիճակում, որ նրանց սեռը հնարավոր չէ որոշել։

«Քաղաքացիների շրջանում զոհերի կամ վիրավորների մեծամասնությունը պայթուցիկ սարքերի կիրառման հետևանք է՝ ազդեցության լայն տիրույթով, ներառյալ ծանր հրետանուց և բազմակի հրթիռային համակարգերից հրթիռակոծումը, ինչպես նաև օդային հարվածները»,- ասվում է զեկույցում:

ՄԱԿ-ի զեկույցը նաև տվյալներ է հրապարակել ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններում սպանվածների մասին։ Այնտեղ մահացել է 105 մարդ, վիրավորվել՝ 417-ը։

ՄԱԿ-ի փորձագետների տեղեկացմամբ՝ զոհերի իրական թիվը շատ ավելին է, քանի որ շատ տվյալներ դեռ պահանջում են լրացուցիչ հաստատում, մինչդեռ որոշ վայրերից, որտեղ մարտերը շարունակվում են, տեղեկություններ ստանալն անհնար է:

Կազմակերպությունում նշում են, որ դեռևս անհրաժեշտ է տեղեկատվություն հավաքել Մարիուպոլում, Իզյումում և Պոպասնայում զոհվածների և վիրավորների մասին, որտեղ, ըստ տեղեկությունների, խաղաղ բնակիչների մահվան կամ վիրավորվելու բազմաթիվ դեպքեր են գրանցվել։

Տաթև Ֆռանգյան