Ձեր արածը մեծացնում է Ադրբեջանի ներկայացրած փաթեթը միջազգային դատարանում․ Վարդանյանը՝ ընդդիմությանը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Հայաստան» դաշինքը, որը երկրում իշխանությունը վերցնելու հայտ է ներկայացրել, չի մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների որևէ ընտրության: Այս մասին ԱԺ նիստի ընթացքում ասաց ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Քաղաքական կյանքն իրենց չի հետաքրքրում: «Հայաստան» դաշինքը չի մասնակցում նաև խորհրդարանական կյանքին: ԱԺ 12 հանձնաժողովից երեքն ընդդիմությանն են: Դրանց գործունեության շրջանակներում առնվազն կարելի էր ծավալել խորհրդարանական վերահսկողություն:

Հրաժարվել քաղաքական կյանքին մասնակցելուց, հրաժարվել քաղաքական որոշումներ կայացնելուց և փողոցային պայքարի իմիտացիա ստեղծել կարող է միայն կառույց, որը սպասարկում է ինչ-որ շահեր»,- նշեց Վարդանյանը:

Պատգամավորն ընթացող գործընթացը, ըստ պատգամաորի, մեծ վտանգ է ներկայացնում Հաագայի միջազգային դատարանում քննվող գործի հետ կապված:

«Արտահայտություններ են անում՝ որակելով մեզ որպես օտար պետության ներկայացուցիչների: Հասկանո՞ւմ են, որ սա ուղղակի մեծացնում է ադրբեջանական այն փաթեթը, որն իրենց հակընդդեմ հայցով ներկայացվելու է Հաագայի դատարան Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի քննարկման շրջանակում»,- նշեց Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: