Հնդկաստանը կրկին չի դատապարտել ՌԴ-ի ռազմական գործողություններն Ուկրաինայում․ Մակրոնն ու Մոդին հանդիպել են Ֆրանսիայում

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Հնդկաստանն ու Ֆրանսիան կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում։
Միաժամանակ, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կրկին չի դատապարտել Ռուսաստանի ներխուժումը հարևան երկիր, գրում է VOA-ն։

Հնդկաստանը, որն իր ռազմական տեխնիկայի մեծ մասը ներկրում է Ռուսաստանից, երկար ժամանակ է՝ փորձում է քայլել Արևմուտքի և Մոսկվայի միջև դիվանագիտական լարի վրայով, մասնավորապես՝ հրաժարվելով դատապարտել կամ ՄԱԿ-ում դեմ քվեարկել Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների կապակցությամբ բաաձևերին։

«Ֆրանսիան և Հնդկաստանը իրենց խորը մտահոգությունն են հայտնել հումանիտար ճգնաժամի և Ուկրաինայում շարունակվող հակամարտության կապակցությամբ։ Երկու երկրներն էլ անվերապահորեն դատապարտել են Ուկրաինայում խաղաղ բնակիչների սպանությունը և կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որպեսզի երկու կողմերը կարողանան միավորվել՝ երկխոսությանն ու դիվանագիտությանը նպաստելու և ժողովրդի տառապանքին անհապաղ վերջ դնելու համար»,- ասված է Մոդիի և Մակրոնի՝ Փարիզում կայացած հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության մեջ:

Սակայն միայն Ֆրանսիան է դատապարտել «ռուսական ուժերի անօրինական և չարդարացված ագրեսիան Ուկրաինայի դեմ»։

Տաթև Ֆռանգյան