Նիկոլ Փաշինյանը պետության պարտված ղեկավար է, չի կարող գնալ բանակցությունների․ նախկին նախագահներն էլ չպիտի լինեն․ Կարին Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 08:52
Հայտնի է Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նիստի օրը
09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «5165 շարժում» կուսակցության հիմնադիր Կարին Տոնոյանի հետ

-Տիկի՛ն Տոնոյան, Ձեր ղեկավարած կուսակցությունը ևս միացել է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժերին և պայքարում է Նիկոլ Փաշինյանի հեռացման համար։ Ըստ Ձեզ՝ քանի՞ օր է մնացել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։

-«5165 շարժման» հիմնադիրը միայն ես չեմ, մենք ընկերներով ենք հիմնադրել, ես հիմնադիրներից մեկն եմ։ Բացի այդ, «5165 շարժում» կուսակցությունը դադարեցրել է իր գործունեությունը՝ շատ լավ հասկանալով, որ այս իրավիճակում քաղաքական ուժերի նկատմամբ կա անվստահություն, և մենք դադարեցնելով կուսակցական գործունեությունը՝ հասարակական գործիչներով, պարզ մարդկանցով ձևավորել ենք «Համախմբում» նախաձեռնությունը։

-Ճշտենք՝ «5165 շարժում» կուսակցությունն այլևս գրանցված չէ՞ Պետռեգիստրում։

-Գրանցված կա, ես ասացի, որ ժամանակավորապես դադարեցրել ենք։ Մենք հանդես չենք գալիս կուսակցական դրոշի ներքո, և հասկանում ենք, որ այս պահին ոչ միայն կա կառավարման ճգնաժամ, այլ բոլոր ճգնաժամերին գումարած՝ կա նաև բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ անվստահություն, և հետևաբար՝ պետք է մտնել ժողովրդի մեջ, դառնալ ցանկացած մարդու պես հասարակ մարդ, պարզապես որպես հայ մարդ փորձել օգնել մարդկանց՝ հասկանալու իրավիճակը և փորձել օգնել մարդկանց հասկանալ իրենց դերը, և իրենց դերը, իրենց կատարելիքը չթողնել ուրիշներին, և նաև՝ հայրենիքի տիրոջ բաժինը չնվիրել ուրիշներին։

-Թեև ընդդիմադիր տարբեր ուժեր են փողոցում, սակայն նրանց կարելի է մեկ ընդհանուր համախումբ համարել՝ իբրև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերի միավորում։ Կրկնեմ հարցս՝ ինչքա՞ն մնաց Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարմանը, ի՞նչ արդյունքներ գրանցեց այս շարժումը։

Դժվար հարց եք տալիս։ Դա կախված է յուրաքանչյուր հայից։ Մնաց այնքան, որքան  շատ ավելի կավելանա մարդկանց թիվը։ Մարդկանց տված բովանդակությունն ու մարդկանց թիվն է, որ պետք է որոշի, թե ինչքան կմոտեցնենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ դրանից հետո՝ Նիկոլ Փաշինյանի պատասխան տալը այս չորս տարիների արվածների և չարվածների համար։ Եթե մենք հիմա քաղաքական դաշտում թողնում ենք միայն այն քաղաքական ուժերին, որոնք նախաձեռնել են այս շարժում-ընդվզումը, ապա մենք հնարավորություն ենք տալիս իրենց տնօրինել Հայաստանի ճակատագիրը՝ իրենց ցանկությամբ և իրենց նպատակներին համապատասխան։ Մենք ոչ մի ուժի չենք միացել։ Մեր համախմբման նպատակն այն է, որ օգնելով Նիկոլ Փաշինյանի հեռացմանը՝ թույլ չտանք հետագա կառավարման տարիներին նույն սխալները, ինչ թողել ենք տարիներ շարունակ։

-Ընդդիմության պնդումներից է, թե Փաշինյանը պարտված ղեկավար է, և նա չի կարող արժանապատիվ բանակցել։ Բայց հիշեցնեմ՝ պատերազմի դաժան պարտությունից հետո, երբ թվում էր՝ իշխանությունը գցած է փողոցում, ընդդիմությունը դավաճանության և միտումնավոր պարտության մեջ էր մեղադրում նրան, շատ մարդիկ չէին հաշտվում պարտության մտքի հետ, ընդդիմադիր տրամադրվածությունն այն ժամանակ ավելի ռադիկալ էր, բայց գրեթե 700000 ընտրող՝ 54 տոկոս, Ձեր ուժը՝ 12 տոկոս։ Որքանո՞վ է լեգիտիմ ընտրված ղեկավարի հեռացման հարց դնել, երբ ծայրահեղ ընդդիմությունը վերցրել է մանդատները և գնացել ԱԺ՝ ստացել աշխատավարձ, պատգամավորական գործունեություն ծավալել մեկ տարի շարունակ։

-Ձեր բերած փաստարկների ծագումնաբանությունը ես հասկանում եմ։ Դրանք ճիշտ են՝ բացառությամբ մեկ բանի, որ այն ժամանակ ավելի մեծ էր վրդովմունքը, պատերազմից հետո ավելի մեծ հույզեր կային, իսկ հիմա ավելի շատ գիտակցում կա։ Դրանք տարբեր բաներ են։ Եվ հենց այդ գիտակցումն է, որ մեզ հավատ է ներշնչում, որ մենք կարող ենք հասնել հաղթանակի։ Նիկոլ Փաշինյանն այս մեկուկես տարվա ընթացքում արեց ամեն ինչ, որ ինքը մերժվի, և ցույց տվեց, որ ոչ միայն ինքը պարտվել է պատերազմում իր անկարողության, արկածախնդրության արդյունքում, և դրանից հետո չի կարողանում կառավարել և երկիրը հանել այս ճգնաժամից, նվազագույն հույսեր ներշնչել ժողովրդին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան