Կճանաչվի ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքը, կտրվի պետական նմուշի միասնական փաստաթուղթ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ մայիսի 4-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին›› օրենքի նախագիծը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Կատարված փոփոխությամբ` «Կրթության մասին» օրենքը լրացվել է նոր բովանդակությամբ, որով քաղաքացիների ստացած ոչ ֆորմալ ու ինֆորմալ կրթությունը ճանաչելու իրավական հիմքեր են ստեղծվել: Մասնավորապես սահմանվել են ուսուցման ազգային ռեեստր, լրացուցիչ կրթական ծրագրերի և դասընթացների կազմակերպման, դասընթացներին մասնակցած անձանց գնահատման, ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների ճանաչման հասկացությունները և ընթացակարգերը:

Համաձայն օրենքի` ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատումը կամավոր գործընթաց է, որն իրականացվում է քաղաքացու ներկայացրած հայտի հիման վրա` նրա գիտելիքների, փաստացի կարողությունների գնահատման միջոցով: Գնահատումն իրականացնում են ուսուցման ազգային ռեեստրում գրանցված կազմակերպության մասնագետները կամ ֆիզիկական անձինք (գնահատողներ)՝ սահմանված պահանջներին համապատասխանելու և տվյալ մասնագիտական խմբում ընդգրկվելու միջոցով:

Գնահատված ու ճանաչված արդյունքները կարող են հիմք հանդիսանալ աշխատաշուկա մուտք գործելու և կոնկրետ աշխատանք կատարելու կամ զբաղմունք իրականացնելու համար։ Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման համար կսահմանվի և կտրվի պետական նմուշի միասնական փաստաթուղթ: Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման կարգը կսահմանի Կառավարությունը։

Նշենք, որ ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին›› օրենքի նախագիծը հեղինակել են ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Թագուհի Ղազարյանը, Կնյազ Հասանովը և Հասմիկ Հակոբյանը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: